Ուղիղ եթեր
Ներքին 9 ամիս առաջ - 13:36 17-12-2025

Ցավացրել եմ որոշ մարդկանց. Հայկ Սարգսյանը բողոքարկելու է վարչության որոշումը

ՔՊ-ն իշխանության գալուց հետո առաջին անգամ պատրաստվում է խորհրդարանական ընտրությունների,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը։

Անդրադառնալով իր թեկնածությունը մերժելուն, Սարգսյանն ասել է. «Ինձ կուսակցությունը, ոնց մյուս թեկնածուներին, հրավիրել է, կարճ քննարկման արդյունքում հաջորդ օրն ինձ տեղեկացրել են, որ վարչությունը որոշել է մերժել իմ թեկնածությունը։ Այս պահին ունեմ երկու ճանապարհ՝ գնալ տուն ու չլինել հաջորդ ցուցակում, և երկրորդ, բողոքարկել վարչության որոշումն՝ իրացնելով իմ կուսակցական իրավունքները։ Ես ընտրել եմ երկրորդ ճանապարհը՝ բողոքարկելու վարչության որոշումը»։

Թե ինչու են իրեն մերժել, Սարգսյանն ասել է. «Ես իմ գործունեությամբ «ցավացրել եմ» որոշ մարդկանց»։

Ամենից շատ դիտված