Ներքին 9 ամիս առաջ - 19:02 12-12-2025

Աղետների ռիսկի կառավարման դասընթացներ՝ Արարատի մարզում

ՆԳՆ Փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության նախաձեռնությամբ Արարատի մարզում անցկացվել են «Աղետների ռիսկի կառավարման գործընթացն ուսումնական հաստատություններում» թեմայով դասընթացներ, որոնց նպատակը արտակարգ իրավիճակներին արդյունավետ արձագանքելու ուղղությամբ կրթական հաստատությունների անձնակազմի կարողությունները զարգացնելն էր:

Երկու փուլով անցկացված դասընթացների ժամանակ ոլորտի մասնագետները նշել են, որ աղետների ռիսկի կառավարման գործընթացում առաջնայինը ռիսկերի նվազեցումն է, ինչը հնարավորություն է տալիս առավել արագ և արդյունավետ արձագանքել ցանկացած արտակարգ իրավիճակի։

Ընդգծվել է նաև կանխարգելիչ աշխատանքների կարևորությունը. ճիշտ պլանավորման և համապատասխան պատրաստվածության դեպքում հնարավոր է նվազեցնել անցանկալի հետևանքները։

Ներկայացվել են հրդեհային անվտանգության, երկրաշարժերի, սողանքների և այլ վտանգների կառավարման մեթոդներն ու կանխարգելիչ միջոցառումները։

Ամենից շատ դիտված

15:33 Գեղարքունիքում 11-րդ դասարանում սովորող տղան 1-ին դասարանի տղային տարել է իրենց տուն և լոգարանում փորձել է ոտնձգություն կատարել
15:02 Հունվարի 1-ից նվազագույն թոշակը կավելանա 1000 դրամով, իսկ մեկ տարվա ստաժի գումարը՝ 500 դրամով. Արսեն Թորոսյան
17:57 Շաքիի դեպքի ժամանակ 15-ամյա երեխան մի քանի անգամ դանակահարել է ադրբեջանցուն
21:07 Վիրավորվել է ոչ թե Անիի եղբայրը, այլ նրա 15-ամյա որդին․ սյունեցի լրագրող
20:15 Հայ կնոջը կրակած ադրբեջանցի զինծառայողը ծառայում էր օկուպացված Լաչինում
17:09 ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանցի զինծառայողը ապօրինի հատել է ՀՀ սահմանն ու կրակել ՀՀ քաղաքացու ոտքին. ԱԱԾ
18:13 ԱԱԾ-ն տեղյակ է եղել զինված ադրբեջանցու մասին, բայց որոշել է «խուճապի չմատնել» մարդկանց. Թանդիլյան
19:17 ՀՀ–ում պայմանագրային զինծառայող է մահացել
20:11 Ապարանի Ֆիզմաթ ավագ դպրոցի դասաժամին 16-ամյա աշակերտուհուն ձեռքով և պայուսակով հարվածներ են հասցրել
14:44 Ուզում եմ հասկանալ՝ 8 կամ 10 տարի հետո սեպտեմբերի 27-ին համերգ հեռարձակել կարելի՞ է լինելու, թե չէ. Փաշինյան