Գեղարքունիքի մարզպետն ընդունել է ՄԱԿ-ի «Աղետների ռիսկի նվազեցման ծրագրերի» համակարգողին
copy image url

Գեղարքունիքի մարզպետն ընդունել է ՄԱԿ-ի «Աղետների ռիսկի նվազեցման ծրագրերի» համակարգողին

Ներքին 2 տարի առաջ - 18:29 13-08-2022
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի «Աղետների ռիսկի նվազեցման ծրագրերի» համակարգող Արմեն Չիլինգարյանին:

«Ընդունեցի Միավորված ազգերի կազմակերպության «Աղետների ռիսկի նվազեցման ծրագրերի» համակարգող Արմեն Չիլինգարյանին։

Հանդիպմանը մասնակցեցին նաև Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը, «Գեղարքունիք» ՋՕԸ տնօրեն Արտաշ Սարդարյանը, Գեղարքունիքի մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ։

Հանդիպման սկզբում Արմեն Չիլինգարյանը ներկայացրեց ՄԱԿ-ի «Աղետների ռիսկի նվազեցման ծրագրերի» բովանդակությունը և ուղղությունները, Գեղարքունիքի մարզում դրանց ներդրման հնարավորությունները և հեռանկարները։

Ծրագիրը հիմնականում ֆինանսավորվում է Ճապոնիայի կառավարության կողմից։ Այն իրականացվում է երեք հիմնական ուղղություններում՝ օդերևութաբանական կայանների հիմնում, ջրային ավազանների քարտեզագրում և բարելավում, ոռոգման համակարգերի արդիականացում։ Այդ ուղղություններում ներդրվող ծրագրերը նպաստելու են հիդրոօդերեւութաբանական ճշգրիտ տվյալների ձեռքբերմանը, ջրային ավազանների և էկոհամակարգերի, ինչպես նաև ոռոգման համակարգի բարելավմանը, աղետի ռիսկերի կառավարմանը և Սեւանա լճից իրականացվող ջրառի նվազեցմանը։

Հնարավոր է օժանդակել նաև համայնքային տնկարանների ստեղծման կամ ընդլայնման ծրագրերին։ Չափազանց կարեւոր է սելավային վտանգի քարտեզագրումը Գեղարքունիքում, քանի որ մեր մարզն այս ուղղությամբ ռիսկային է։

Այս ամենը կյանքի կոչելու համար անհրաժեշտ է Գեղարքունիքի մարզպետարանի, մարզի համայնքների, Գեղարքունիքի մարզի ջրօգտագործող ընկերության և ծրագրի մշտական, ամենօրյա համագործակցությունը։

Թեև ծրագրի բոլոր ուղղությունները չափազանց կարևոր են մարզի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության, աղետների ռիսկերը կառավարելու տեսանկյունից, սակայն առաջնահերթ եմ համարում ոռոգման համակարգերի արդիականացման ուղղությունը, որտեղ ավելի հրատապ խնդիրների կարգավորման անհրաժեշտություն կա։

Մենք միատեղ համալիր ուսումնասիրություն կանցկացնենք Ճամբարակ համայնքի Գետիկի ջրամբարում, որտեղ աղետի ռիսկերի կառավարման և նվազեցման խնդիր կա, կուսումնասիրենք եւ կյանքի կկոչենք մյուս առաջնահերթ անելիքները։ Բայց, նկատի ունենալով Մարտունի համայնքի ղեկավարի և «Գեղարքունիք» ՋՕԸ տնօրենի առաջարկությունները, նպատակահարմար ենք գտնում՝ կանգ առնել Մարտունի համայնքի Ծովինար եւ Աստղաձոր գյուղերի ոռոգման ցանցերի արդիականացման ծրագրի իրականացման վրա։ Այս ծրագիրը կյանքի կոչելու դեպքում մի քանի տասնյակ հեկտարներով կավելացնենք ոռոգվող հողատեսքերը, մյուս կողմից էլ նվազագույնի կհասցնենք ջրի կորուստները։ Բացի այդ, տնտեսություններն արդեն այդ տարածքներում կկարողանան հիմնել պտղատու այգիներ, մշակել եկամտաբեր ու օգտակար այլ մշակաբույսեր։

Նաև որպես ծրագրի բաղադրիչ մաս ներկայացվեց պոմպակայանների արդիականացումը՝ դրանք արեւային ֆոտովոլտային կայաններով վերազինելու եւ գործարկելու հեռանկարով։ Տարվա մեջ ոռոգման շրջանը մեզ մոտ տևում է մոտ երկուսուկես ամիս, մնացած ամիսներին արեւային ֆոտովոլտային կայաններում արտադրված էներգիան կարող է տնտեսվել և օգտագործվել ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրերի ուղղությամբ: Կարևորն այն է, որ մեր պոմպակայանները արեւային ֆոտովոլտային կայանների տեղադրման համար ունեն բավարար հզորություն ունեցող տարածքներ, իսկ մյուս կողմից էլ մեր մարզում արևոտ օրերի տեւական ժամանակաշրջանը չափազանց նպաստավոր է էլեկտրաէներգիայի արտադրության համար: Սա չափազանց մեծ արդյունքներ ապահովող ծրագիր կարող է դառնալ: Հարկավոր է արագ ու հետեւողական քայլերով կյանքի կոչել բոլոր այն ծրագրերը, որոնք կհամաձայնեցվեն մեր փոխհամագործակցության օրակարգում։

Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ առաջիկա շաբաթվա ընթացքում Մարտունու համայնքապետարանի և «Գեղարքունիք» ջրօգտագործողների ընկերության կողմից տրամադրված տվյալների հիման վրա ՄԱԿ-ի «Աղետների ռիսկի նվազեցման ծրագրերի» գրասենյակի ներկայացուցիչները մասնագիտական ուսումնասիրություններ կկատարեն ոռոգման համակարգերի արդիականացման ուղղությամբ, այնուհետ, համապատասխան ընթացակարգերից հետո, կարող են մեկնարկել շինարարական աշխատանքները»,-ֆեյսբուքյան էջում գրել է մարզպետը:

Ամենից շատ դիտված

13:52 Չէ՞ որ պետք է շեֆին գոհացնել․ ՔՊ-ականին վշտացրել է Վերջին զանգի ժամանակ Արցախին անդրադարձը
18:48 Տիգրանի դեպքից հետո երեխեքին գետին մոտ չեն թողնում․ Մարմարիկում սուգ է
18:32 Դերասաններ Մարիամ Հովհաննիսյանն ու Տիգրան Մնացականյանը պարզել են 2-րդ երեխայի սեռը
22:23 Մենք Վարդան Ղուկասյանի հարգանքի կարիքը չունենք. Սամվել Բալասանյանի որդու պատասխանը
23:37 Հիմա էլ Թումանյանի «Դառնացած ժողովուրդ»-ն են համատեքստից կտրում ու իրենց տգետ, պարտվածի, խեղկատակի խոսույթով շուլալում
18:17 Մինչ ինձ նվաստացնում էին, ես զբաղված էի գործով՝ իմ երկրի, հայրենիքի, ժողովրդի և պետության համար․ Աննա Հակոբյան
17:34 16-ամյա աղջիկներ են մահացել․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնում քառանիվի ինքնավթարից
08:35 Ռոբերտ Քոչարյանը կարճատեւ այց է կատարել Մոսկվա․ Հրապարակ
16:00 Հասարակությունը բաժանում են հարուստների և աղքատների. հերոսի մայրը՝ զինծառայության օրինագծի մասին
22:50 Հյուսիսային պողոտայում սկսել են փողոցային առևտուր անել նաև առաջին չինացիները

Ձեզ գուցե հետաքրքրի