Ներքին Ավելին 1 ժամ առաջ - 14:59 23-10-2026

Վահան Արծրունին համերգ-դրամահավաքների շարք է նախաձեռնել պատանի Անդրեաս Արծրունու բուժման համար

Երգահան Վահան Արծրունին նախաձեռնել է «Երգը հանուն առողջ սերնդի» խորագրով համերգ-դրամահավաքների շարք: Դրանցից գոյացած հասույթը կուղղվի նրա որդու՝ պատանի Անդրեաս Արծրունու բուժմանը Գերմանիայում:

Այս մասին նա տեղեկացնում է ֆեյսբուքյան իր էջում․

«Խնդրում եմ կարդալ և տարածել

Սիրելի՛ բարեկամներ,

Իմ կյանքի ընթացքում բազմիցս մասնակցել եմ տարբեր բարեգործական համերգների՝ Սևանա լճի պաշտպանությանն ուղղված նախաձեռնություններից մինչև զոհված ազատամարտիկների ընտանիքներին աջակցելու դրամահավաքներ և այլ։
Գիտեք' յուրաքանչյուր ընտանիքում կարող են ստեղծվել իրավիճակներ, երբ անհրաժեշտ է ոչ միայն հարազատների ու ընկերների, այլև ավելի լայն շրջապատի աջակցությունը։

Այսօր նման աջակցության կարիքն ունի նաև իմ ընտանիքը։ Եվ այս անգամ ես դիմում եմ ձեզ՝ իմ հանդիսատեսին։
Նախաձեռնում եմ «Երգը հանուն առողջ սերնդի» խորագրով համերգ-դրամահավաքների շարք, որից գոյացած հասույթը կուղվի պատանի Անդրեաս Արծրունու բուժմանը Գերմանիայում, իսկ Ձեր ներկայությունն ու աջակցությունը կօգնեն մեզ հաղթահարելու մեր առջև ծառացած նյութական դժվարությունները։

Անդրանիկ երեկոն տեղի կունենա նոյեմբերի 1-ին, ժամը 19:30-ին, Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի բեմում։

Տոմսերը կարող եք գնել թատրոնի տոմսարկղից կամ այստեղ'
https://www.tomsarkgh.am/.../%D5%8E%D5%A1%D5%B0%D5%A1%D5...
Իսկ դրամական աջակցության համար'
ARARATBANK-ի հաշվեհամարը'
1510057900939000 AMD
1510041906839001 USD
Վահան Արծրունի, Vahan Artsruni, նշելով "նվիրատվություն"
և քարտից քարտ փոխանցելու համար'
5220 6510 1481 7806
Vahan Artsruni
Աստված բոլորիս պահապան»: