Ներքին 57 րոպե առաջ - 14:50 23-10-2026

Վթարային աշխատանքներով պայմանավորված՝ Արևաշատում ջրամատակարարումը կդադարեցվի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված հոկտեմբերի 23-ին ժամը 14:20-19:00-ն կդադարեցվի Արևաշատ գյուղի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար։