Աննա Մարգարյանը ֆեյսբուքյաքն իր էջում գրել է․
Օրվա հարցը՝ ով է պատասխանատու՞ և ինչու՞ են Ardshinbank OJSC աշխատակիցները գործարքի կեսից որոշում, որ այլևս չեն պատասխանելու հարցերին։
Ոնց որ թե ես արդեն սկսում եմ հասկանալ, թե որն է իմ հաջորդ հաղորդման թեման
Ծառայություններ, սպասարկման ոլորտ և բարձրաձայնելու միջոցով ոլորտի բարելավումը։ Այս դեպքում չեմ կարծում, թե ինչ որ բան կփոխվի, բայց դե ինձնից գնում է բարձրաձայնելը այն ինչ տեսել եմ։
Ամսաթվերով գնացինք։ 02.11.2025 տեսնում եմ հիպոտեքային վարկի տեղափոխման մասին շատ գրավիչ պոստ Ardshinbank-ից։ Զանգում եմ հեռախոսահամարով, վարկային մասնագետը (կին էր, անունը չհիշեցի, բայց շատ բարեհամբույր պատասխանում էր հարցերին, իմ հեռախոսահամարով հուսամ կկարողանան գտնել զանգը)։ Հարցերիս պատասխաները շատ դրական ու վարդագույն էին, իտոգն ասեմ, որ խորհուրդ տվեցին տեղափոխման գործընթացը սկսել նոյեմբերի վերջից, որպեսզի տեղափոխությունը լինի մինչև ամսվա կես, և այն բանկում, որտեղ հիմա սպասարկվում է իմ վարկը, այդ ամիս վճարում չանեմ։ Նոյեմբերի 20-ին սկսում եմ գործընթացը՝ մոտենալով աշխատավայրիս ամենամոտը գտնվող Մալաթիայի մասնաճյուղ.
Ամեն ինչ շատ դրական է սկսվում գրեթե նույն տեղեկատվությունն եմ ստանում, և ստորագրում եմ դիմումը, ասում եմ, որ նոյեմբերի վերջին և դեկտեմբերի սկիզբ երկրում չեմ լինելու, այսինքն երկու աշխատանքային օրվա մասին էր խոսքը։ Գալիս են նշված ժամկետներում գնահատումն են անում, հետո ասում են, որ նոտարական հաստատումից հետո արդեն տեղափոխությունը կարվի, նաև կար քեշբեք, հարցնում եմ քեշբեքը երբ կլինի, ասում են որ մի կամ երկու ամիսների ընթացքում, որից հետո ես վրդովված հարցնում եմ ինչու մեկ կամ երկու ամիս, եթե դրանից առաջ հեռախոսով վարկային մասնագետն ասել էր, որ անգամ հաջորդ օրը կարա լինի, մաքսիմում մի քանի օր։ Մալաթիայի վարկային մասնագետն ասում է, որ կճշտի, հետ է զանգում ասում է, որ ճշտել է և իրոք նոտարական հաստատումներից հետո վարկի տեղափոխություն է լինում 5 աշխ օրում, որից հետո հաջորդ 3 օրվա ընթացքում քեշբեքն է լինում; ինձ զայրացրեց այն, որ ընթացիկ ճշտումներ են իրականացվում սխալ ինֆո փոխանցելուց հետո։
Գնում եմ բանկ վերջնական ստորագրելու, մասնաճյուղի կառավարիչը, ոնց նկարագրեմ դեմքն ու վերաբերմումը, որ ճիշտ լինի, "ոչ բարեհամբույր" կասեմ և իր աշխատակցին ինչ որ կոպիտ ձևով ինչ որ բան էր ասում, որն ինձ հաճելի չէր և ինձ ուղարկում են ստորագրություն ստանալու, դե գնացեք էն կողմ ասելով, 15 րոպե սպասում եմ, պարզվում է, որ ներսում էր “այն կողմ” ի, իտոգում անվտանգության աշխատակիցն է ինձ ասում ուր պետք է գնամ։ Մի խոսքով քաոտիկ վիճակ, որը լավ չէ սպասարկման տեսանկյունից։
Ասում եմ մաքսիմում օր ասեք, երբ կլինի նոտարական հաստատումը և ասում են մաքսիմում դեկտեմբերի 12ին. հիշեցնեմ, որ ինձ ասել էին, որ եթե մինչև ամսվա կես գործարքն ավարտվի իմ ներկայիս բանկում հերթական վճարումը չեմ անի։
Գալիս է դեկտեմբերի 11ը, ես նորիս եմ հարցնում և բնականաբար վրդովված (կա նամակագրություն, բայց ես էթիկայից ենելով չեմ կարող հրապարակել ուղղակի մի երկու բառով ասեմ) դրանից առաջ շատ բարեհամբույր վարկային մասնագետը 180 աստիճանով փոխվում է և ասում է, որ ինքը պատասխանատվություն չի կրում, նրա կողմից ես "մեղադրվում եմ" նրանում, որ պարզվում է աաայն երկու օրը շատ կարևոր էին, և ես երկրում չէի, և հենց դրա համար չեն հասցնում նշված ժամկետներում։ մի անգամ էլ հիշեցնում եմ, որ իմ գալուց հետո ասվել է, որ ամսի 12 ին է լինելու, պատասխան եմ ստանում, որ աշխատանքային ժամից 1 ժամ անցել է (ժամը 19:00 էր), բայց դրանից առաջ շատ բարեհամբույր պատասխան էի ստանում, իհարկե հիմնականում աշխատանքային ժամերին ենք խոսել, բայց մի քանի անգամ էլի ժամը 18:30 կամ 19:00 խոսել ենք,
Ինձ ասում է մեր վարկային մասնագետը, որ գլխամասից պիտի ճշտեմ, ու ևս մի անգամ շեշտում է, որ իր հետ դա կապ չունի, երևի մասնաճյուղի զայրազած կառավարիչն էր ասել, կամ նեղվել էր իմ վրդովմունքից, չեմ կարող ասել, բայց դե որ ոչ կոմպետենտ տեղեկատվությունից եմ վրդովվել և շարունակում եմ վրդովվել, դա փաստ է, մի անգամ էլ նշեմ, որ նախնական ինքն ինձ տեղեկատվություն էր տվել, որ մաքսիմում դեկտեմբերի 12 ին նոտարի մոտ կուղարկվեն փաստաթղթերը։
Հիմա քանի որ Ձեր գլխամասից ևս զանգերին առհասարակ չեն պատասխանում, ես էլ ժամանակի առումով շատ զբազված եմ, և 21 դարում թվային տենոլոգիաները զարգացած են, բացի այդ էլ դեկտեմբերի վերջ երկրում չեմ լինելու, ուզում եմ հասկանալ ժամկետները, երբ գործընթացը կավարտվի և արդյոք վարկի սպասարկման ընթացքում ևս նման խնդիրների եմ բախվելու, որ ինձ տրվի տեղեկատվություն հետո ասեն, որ պատասխանատվություն չեն կրում այդ տեղեկատվության համար՞
Շնորհակալություն, հուսամ ինչ որ մեկը պատասխանատվություն կվերցնի այս ամենի համար։