Ուղիղ եթեր
Ներքին Միտք 5 ամիս առաջ - 13:49 10-12-2025

Հայ եկեղեցին, այո՛, ստեղծել է Հայոց քաղաքական իշխանությունը․ Սարո Սարոյան

Քաղաքական վերլուծաբան Սարո Սարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հանրային տրամադրություններն ու կարծիքը երեկվանից մոնիտորինգի եմ ենթարկում ու կամաց-կամաց մոտս առաջացավ արտահայտվելու լուրջ ցանկություն, քանի որ այլեւս վտանգավոր է հանրային գիտակցությունն այն սեւեռուն մտքի կապանքների մեջ պահելը, որը կներկայացնեմ ստորեւ։

Փաշինյանը, իր ճղճիմ նպատակներին հասնելու համար, հերթական միտքը շրջանառեց, որն ինչպես մեկնաբանվեց շատ կրթյալ մարդկանց ու մասնագետների կողմից՝ կեղծիք էր, սուտ եւ այլն։ Հանրային ընդվզումն էլ չուշացավ այդ "կեղծիքի" կապակցությամբ։ Խոսքն այն մասին էր, որ 301 թ․ պետական իշխանությունն է ստեղծել Հայոց եկեղեցին։
Այն, ինչ անում է նիկոլը, հատկապես հանրային գիտակցության մեջ քաոս տարածելու հարցում, գրվել է ոչ մեկ անգամ։ Այստեղ խոսելու եմ բոլորովին այլ բանի մասին։ Ինձ համար կրթյալ մարդկանց ու մասնագետների հակագիտական պնդումներն են երեկվանից ցավ պատճառում։ Այդ մարդիկ, հակադրվելու համար նիկոլին ու նրա քաղաքականությանը, "մոլագարի" պես սկսել են հակառակը պնդել՝ իբրեւ թե Հայ եկեղեցին ծագման այլ հիմքեր ունի։ Իսկապե՞ս։

Այստեղ են ասել՝ մի տխմար քարը գցեց փոսը, հարյուր խելոք չկարողացան այն հանել։

Հայ եկեղեցին, այո՛, ստեղծել է Հայոց քաղաքական իշխանությունը IV դ․ սկզբին։ Գրեթե ողջ քաղաքական էլիտան է այդ ամենի մեջ ներգրավված եղել։ Ու դա հայ քաղաքական դասի` մոտ 100-ի հասնող Հայոց նախարարությունների, հոգեւոր (քրմական) իշխանության, Արշակունիների ու արքունի իշխանության, Մեծ Հայք եկած Պարթեւ տոհմերի համատեղ կայացված քաղաքակրթական միակ ճիշտ որոշումն է եղել այն իրավիճակում, որում հայտնվել էր Մեծ Հայքը III դ․ երկրորդ կեսին (Հայոց գահն ու պետականությունը հռոմեա-սասանեան պատերազմների հետեւանքով ոտնձգություններից ազատելու եւ հայոց ինքնությունը ապահովագրելու համար)։

Հիմա այս իրականության հետ ո՞վ խնդիր ունի։ Այդ ի՞նչ փաստարկներ եք բերում, հարգելի՛ գիտնականներ ու պատմաբաններ՝ Թադեոս ու Բարդուղիմեոս առաքյալների գործունեությունը վկայակոչելով։ Հաստատ շատերդ իմ պես օրերով չեք նստել այդ գործիչների երթուղին Հայաստանի տարբեր աշխարհներում ըստ սկզբնաղբյուրների վերականգնելով՝ հասկանալու համար հոգեւոր վայրերի ու կառուցապատումների այն շղթան, որը ձեռնարկեց Գրիգոր Լուսավորիչը ըստ առաքյալների (ու նաեւ նրանց աշակերտների) անցած այդ ուղիների։

Հաստա՞տ համոզված եք, որ Քրիստոսի վարդապետությունը տարածելու ձեռնարկումները I դարում՝ նշանակում է որպես ինստիտուտ Հայ եկեղեցին հիմնադրել։ Այո՞, դա՞ է նշանակում։ Դե եթե այդպես, ապա խնդրեմ մի նոր եկեղեցի էլ փորձեք հիմա ստեղծել, եթե մասնավոր միջոցներով այդպես հնարավոր է։ Ի դեպ, եթե այդպես է, ապա եկեղեցական գործիչների վարքերի համատեքստում ինչ գործ ունեն հայոց արքաները, որոնք բռնանում կամ աջակցում են նոր վարդապետներին՝ Սանատրուկը, Աբգարը, նրանց ազգականները եւ այլն։ Դե ինքինին թող այդ եկեղեցիները ստեղծվեին՝ Աստծո շնչով տոգորված․․․

Պատմագիտությունը, այո՛, քաղաքական գիտություն է, քանի որ բոլոր դեպքերն ու իրադարձություններն են քաղաքական սուբյեկտների մտքի ու վարքի արգասիք ինչպես անցյալում, այնպես էլ ներկայում՝ երբ հարկ է լինում անցյալին հայացք նետել։ Այո՛, բոլոր եկեղեցիները քաղաքական տարբեր սուբյեկտների ծրագրերի արգասիքն են եղել ու մնում են այդպիսին։ Չգիտեի՞ք այդ մասին։ Չգիտեիք, ո՞վ է ստեղծել ասենք Հայոց պատրիարքի աթոռը Պոլսում օսմանների իշխանության գալուց մի քանի տարի հետո, թե՞ չգիտեք, ինչպես է, օրինակ, դադարել Գանձասարի կաթողիկոսությունը:

Շատերդ, լինելով մասնագետ, բնականաբար, չգիտեք, քանի որ այն, ինչ դուք որակում եք գիտելիք ու իմացություն, այդ ամենի մեջ բացակայում է քաղաքական գիտակցությունն ու քաղաքական գիտելիքը։ Ու հիմա ինչ եք օտարների կամակատար մի տխմարի՝ սեփական իշխանության պահպանման համատեքստում ասված խոսքը, հակագիտական մեկնաբանման ենթարկում։ Ուզում եք պետությանը՞ լավ լինի։ Բայց չէ՞ որ այդպես, չհասկանալով, պետությունն եք մերժում։ Այդպես հասնելու ենք նրան, որ կրկին ասելու ենք, որ պետականության բացակայության պայմաններում եկեղեցին պետության գործառույթն է կատարել։ Իսկ թե նույն այդ ժամանակ եկեղեցին ում կամքն է կատարել՝ այդ մասին չենք խոսի։

Թուրքահպատակ ու պետականաքանդ ներկայիս տխմարից պետք է վերցնել պետական լծակները, դա անհրաժեշտություն է։ Բայց պետք չէ Հայ եկեղեցին դուրս դնել կամ դուրս պատկերացնել Հայ ազգային-պետական կառույցի վերահսկողությունից ու անցյալն այդ կերպ մեկնաբանել։ Դա տանում է այն ճանապարհով, որպեսզի Հայ եկեղեցիով զբաղվեն օտար քաղաքական սուբյեկտները»։

Ամենից շատ դիտված

01:00 ԱԺ ընտրությունների արդյունքները․ ԹԱՐՄԱՑՎՈՂ
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:38 ԿԸՀ-ն ամփոփում է ընտրությունների արդյունքները. ՈւՂԻՂ
00:43 ՔՊ՝ 56.04%, Ուժեղ Հայաստան՝ 21․87%, Հայաստան դաշինք՝ 8․69%․ 131 տեղամասի արդյունքները
23:43 Իրավիճակը ՔՊ շտաբի մոտ. նախնական տվյալներով՝ Փաշինյանի ուժը հաղթում է. ՈւՂԻՂ
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
00:13 Հայերն իրոք քվեարկել են հօգուտ ադրբեջանցիների հետ ապրելու․ Հայկ Մարտիրոսյան
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
19:16 30.000 արցախցի զրկվել է իրենց ընտրական իրավունքից. Ռոման Երիցյան
22:40 Երևանում տեղի է ունեցել «ռազբորկա», հնչել են կրակոցներ. բժիշկները պայքարում են 30-ամյա տղամարդու կյանքի համար