Ուղիղ եթեր
Ներքին 10 ամիս առաջ - 19:06 09-12-2025

Մինչ օրս առանց ձմեռային անվադողերի վարելու համար տուգանվել է 4044 վարորդ․ ՆԳՆ

Ճանապարհային երթևեկության անվտանգային մշակույթի ամրապնդումը և քաղաքացիների կյանքի ու առողջության համար ապահով միջավայրի ձևավորումը Ներքին գործերի նախարարության առաջնահերթություններից է։

Նոյեմբերի 15-ից մարտի 31-ը վարորդները պարտավոր են երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով՝ ապահովել թե՛ իրենց, թե՛ երթևեկության մյուս մասնակիցների անվտանգությունը։

Մինչ օրս Պարեկային ծառայությունը 4 044 վարորդի նկատմամբ կազմել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 792-ով։
Հիշեցնենք, տրանսպորտային միջոցի շահագործումն արգելվում է, եթե․

1) թեթև մարդատար ավտոմոբիլների և մինչև 3,5 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների վրա տեղադրված չեն ձմեռային անվադողեր,

2) սառցակալած կամ ձյունածածկ ճանապարհային պայմաններում շահագործման համար նախատեսված ձմեռային անվադողերի նախշանկարի մնացորդային բարձրությունը նշված ճանապարհային պայմաններում երթևեկության ժամանակ 4 միլիմետր և դրանից պակաս է։

ՆԳՆ ոստիկանությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, ցուցաբերել գիտակից, իրավահարգ ու օրինապահ վարքագիծ։

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
11:24 Ողբերգական դեպք՝ Երևանում․ 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի պատուհանից ու մահացել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
17:28 39 անշարժ գույք, 5 մեքենա և միլիոնավոր դրամների ավանդներ․ ինչ ունի Ամասիայի ՔՊ-ական համայնքապետի ընտանիքը
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում
22:17 «Գյումրի նաշ գորոդ». 102-րդ ռազմաբազայի զինծառայողների մասնակցությամբ բռնության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
21:30 Ռիսկի գնալու արվեստը․ ինչպես նկարչուհի Մարիամ Մանուկյանը հայտնվեց Միլանի ու Փարիզի ցուցահանդեսներում
21:18 Իրանը հայտնել է Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան ԱԹՍ-ի խոցման մասին