Ներքին 9 ամիս առաջ - 22:48 06-12-2025

Եկեղեցու հանդեպ ունեցած իրենց դիրքից երևում է, որ չեն գալիս ապաշխարելու. քահանա

«Մենք մեր հավատքն ու սկզբունքները պահելով պատասխանել ենք, որ հիշում ենք մեր Հայրապետին, մեր առաջնորդին»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է Շիրակի թեմի քահանա Տեր Նշան քահանա Պանֆյորովը, անդրադառնալով` Շիրակի թեմի քահանաների հայտարարությանը։

Հիշեցնենք, որ ժամեր առաջ Շիրակի թեմը տարածել էր հայտարարություն, որտեղ մասնավորապես ասված է. «Շիրակի թեմի հոգևորականաց դասը, հայտարարում ենք, որ հիմա և միշտ, մեր կոչումին վայել, անշեղորեն կանոնական Սուրբ Պատարագ ենք մատուցելու և, մեր հավատարմությամբ առ Միածնաէջ Սուրբ Էջմիածին և նրա օրինավոր գահակալ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Սրբազնագույն Կաթողիկոս, հիշատակելու ենք մեր Հայրապետի և թեմակալ առաջնորդ Բարձրաշնորհ Տ. Միքայել Արք. Աջապահյանի անունները»։

Տեր Նշանի խոսքով` իշխանությունները ապաշխարելու համար չեն մասնակցում պատարագի։ «Եկեղեցու հանդեպ ունեցած իրենց դիրքից երևում է, որ չեն գալիս ապաշխարելու»,- կարծում է նա։

Մանրամասները` տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:33 Գեղարքունիքում 11-րդ դասարանում սովորող տղան 1-ին դասարանի տղային տարել է իրենց տուն և լոգարանում փորձել է ոտնձգություն կատարել
15:02 Հունվարի 1-ից նվազագույն թոշակը կավելանա 1000 դրամով, իսկ մեկ տարվա ստաժի գումարը՝ 500 դրամով. Արսեն Թորոսյան
17:57 Շաքիի դեպքի ժամանակ 15-ամյա երեխան մի քանի անգամ դանակահարել է ադրբեջանցուն
20:15 Հայ կնոջը կրակած ադրբեջանցի զինծառայողը ծառայում էր օկուպացված Լաչինում
21:07 Վիրավորվել է ոչ թե Անիի եղբայրը, այլ նրա 15-ամյա որդին․ սյունեցի լրագրող
17:09 ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանցի զինծառայողը ապօրինի հատել է ՀՀ սահմանն ու կրակել ՀՀ քաղաքացու ոտքին. ԱԱԾ
19:17 ՀՀ–ում պայմանագրային զինծառայող է մահացել
18:13 ԱԱԾ-ն տեղյակ է եղել զինված ադրբեջանցու մասին, բայց որոշել է «խուճապի չմատնել» մարդկանց. Թանդիլյան
14:44 Ուզում եմ հասկանալ՝ 8 կամ 10 տարի հետո սեպտեմբերի 27-ին համերգ հեռարձակել կարելի՞ է լինելու, թե չէ. Փաշինյան
08:30 Երասխի դպրոցում հայրը ներխուժել է դասասենյակ ու սկսել ծեծել աղջկան․ «Հրապարակ»

Ձեզ գուցե հետաքրքրի