Ներքին 10 ամիս առաջ - 19:30 15-11-2025

Գյումրիի ավագանիում կրքերը չեն հանդարտվում․ մանդատից հրաժարվածներ կան

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալվելուց հետո քաղաքապետարանում կրքերը չեն հանդարտվում։ ՔՊ-ն ամեն կերպ փսրձում է առաջացնել կառավարման ճգնաժամ, քաղաքական շահարկումների վերածել այս կամ այն ավագանու անդամի մանդատից հրաժարվելը, կամ ավագանու նիստին չներկայանալը։

Հիշեցնենք, որ երեկ Մարտուն Գրիգորյանի թիմակից Նարեկ Միրզոյանը վայր է դրել Գյումրու ավագանու մանդատը։

Oragir.News-ի հետ զրույցում 31 ԸԸՀ նախագահ Տիգրան Ղազարյանը հայտնեց, որ Կոմկուսից և «Մեր քաղաքը» խմբակցությունից 1-ական ավագանի վայր է դրել մանդատը, ՔՊ-ից էլ 1-ը դիմում է գրել։ Տիգրան Ղազարյանի փոխանցմամբ` Նարեկ Միրզոյանը նոյեմբերի 11-ին է Գյումրիի ավագանու մանդատից հրաժարվելու դիմում ներկայացրել, քաղաքապետի պաշտոնակատար Ավետիս Առաքելյանն էլ հաջորդ օրը՝ ամսի 12-ին արձանագրությամբ ու կից գրությամբ ուղարկել է թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով։

Նշենք, որ երկուշաբթի օրը ժամը 16․30-ին ԸԸՀ-ն նիստ է հրավիրելու, իսկ օրակարգում մանդատից հրաժարված «Կոմունիստական կուսակցություն» խմբակցության անդամ Գևորգ Ավագյանի մանդատը ցուցակի հաջորդ համարին փոխանցելն է։

Ֆերմեր Տիգրան Ավագյանը կալանավորվել էր դեռ մանդատը չվերցրած, իսկ չորեքշաբթի հանձնաժողովը նիստ կհրավիրի Նարեկ Միրզոյանի մանդատը ցուցակի հաջորդ համարին փոխանցելու համար։

Հիշեցնենք, որ օրերս Կոմկուսից Oragir.News-ին հայտնել էին, որ ավագանու ՀԿԿ կալանավորված անդամ Տիգրան Ավագյանը ևս հրաժարվել է մանդատից։

Անահիտ Չալիկյան

Ամենից շատ դիտված

13:11 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մահացել է
23:29 Երևանը արտերկրում ընտրողների ակտիվությամբ առաջատարներից է․ Զախարովա
22:24 Կրասնոդարի ընտրատեղամասում լցոնում է իրականացվում
17:24 Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Քրիստինե Վարդանյանն ու Աննա Գրիգորյանը տեսակցել են Արեգնազ Մանուկյանին
11:39 Ծառուկյանը Ռուֆիին հաղթելուց հետո մարտահրավեր է նետել Մարկ Ցուկերբերգին
12:06 Ամենամասշտաբային հարձակումը Մոսկվայի վրա. խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ
15:05 Ուկրաինային ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի
13:58 2001 թ. Թուրքիայի ԳՇ-ն Հայաստանի դեմ հարձակողական գործողության պլան էր մշակել. քաղաքագետ
21:07 Իրանը ռազմական ստորաբաժանումներ է տեղակայել սահմանի երկայնքով
10:09 Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից