Ներքին Խոսք 9 ամիս առաջ - 23:00 07-10-2025

ՌԴ-ից հրահանգ չկար, դրա համար էլ ընդդիմությունը 44-օրյա պատերազմը քննելու համար ոչինչ չարեց

44-օրյա օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցն այդպես էլ չի հանրայնացվի։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից որոշում է կայացվել՝ զեկույցն ԱԺ արխիվ ուղարկելու մասին։

«Կա ժամկետների անհամապատասխանություն, և զեկույցը չի կարող լիագումար նիստերի օրակարգում ներառվել: Բոլոր պատգամավորները, այդ թվում՝ ընդդիմադիր, կարող են ծանոթանալ զեկույցին, եթե ունեն գաղտնիության թույլտվություն»,- մեկնաբանել է ՀՀ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանը։

Գաղտնիք չէ, որ ընդդիմութունը ոչինչ չի արել տարիներ շարունակ 44-օրյայի հանգամանքերը բացահատելու ուղղությամբ։ Նույնը կարելի է ասել Մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված, երբ ձևավորվեցին երկու տարբեր փաստահավաք խմբեր, բայց աշխատանքները կիսատ մնացին․ ընդդիմադիր անդամները հայտարարեցին, որ իշխանությունը խոչընդոտում է իրական քննությանը, և խումբը դադարեցրեց գործունեությունը։

Քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը, Oragir.News-ի հետ զրույցում անդրադառնալով զեկույցը արխիվ ուղարկելու հանգամանքին, կարծիք հայտնեց, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո 44-օրյա պատերազմի պատմությունը պետք է հնարավորինս շուտ նետվեր արխիվ՝ բացառությամբ սովորական դարձած այն մեղադրանքների, որոնց հետևանքների համար պատասխանատու էր միայն նախկին իշխանությունը։

«Բնականաբար, նախկին իշխանությունն ամենատարբեր մակարդակներով և չափով, սոսկալի պատասխանատվության մասնաբաժին ունի, սակայն նույնքան և ավելի մեծ պատասխանատվության բաժին, միանշանակ, ունի գործող վարչապետ Նիկոլ Փաշնյանը»,- նշեց նա՝ հույս հայտնելով, որ պատմությունն ու հայությունը հետմահու, թերևս, անհրաժեշտ իրավական գնահատկան կտա Նիկոլ Փաշինյանին և նրա ողջ վարչակազմին։

Հարցին՝ որո՞նք կարող էին լինել ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցն արխիվ ուղարկելու իրական պատճառները, կամ՝ ի՞նչը ստիպեց իշխանությանն այդպես վարվել, քաղաքագետը նկատեց․ «Նիկոլ Փաշինյանն արդեն մի քանի անգամ հանդգնել է ասել, թե ինչ գործ ունեին ՀՀ զինվորականները, իբր Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս, նկատի ունեմ՝ Արցախի տարածքը, որը Անկախության հռչակագրով և, մինչև այդ միացման որոշման վերաբերյալ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված ինքնիշխանորեն անքակտելի մաս էր։ Բնականաբար, ներկա իշխանությունը պետք է հնարավորինս ամբողջովին և համապարփակորեն մոռացության մատներ 44-օրյա պատերազմը, հետևաբար նա անելու է ամեն ինչ՝ մոռացության մատնելու 44-օրյա պատերազմը»։

Ըստ Քանանյանի, զեկույցը նախևառաջ չի համապատասխանում Ադրբեջանի հետ ներկայիս խաղաղության օրակարգին, որովհետև եթե ՀՀ-ն զբաղվում է 44-օրյա պատերազմի պարտության մեղավորներին գտնելով կամ պատճառները ըմբռնելով, նշանակում է՝ Հայաստանն այսպես ասած՝ ցավ է ապրում, որ չի հաջողել 44-օրյա պատերազմի ժամանակ։ Դա նշանակում է, որ Հայաստանը շարունակում է ափսոսալ իր՝ իբր պետական տարածքից դուրս կորսված տարածքների և բնակչության համար։

Սա ուղղակի հակասում է ներկայիս խաղաղության գործընթացին։ Բացի այդ, 44-օրյա պատերազմի հետևանքների քննությունը, բնականաբար, հաճելի չէ Ադրբեջանին, որովհետև, եթե դու հետաքննում ես ինչ-որ մի բանում ձախողվելու պատճառները, Ադրբեջանում դա կարող է դիտվել տարածքային պահանջ և ոտնձգություն՝ Ադրբեջանին իբր պատկանող տարածքների նկատմամբ։

Մեկնաբանելով ընդդիմության գործողությունները, որ թե՛ մարտի 1-ի արյունալի իրադարձությունները, թե՛ 44-օրյայի հանգամաքները բացահայտելու ուղղությամբ, մեղմ ասած, ոչինչ չարեց, Oragir.News-ի զրուցակիցը պատասխանեց․ «Որովհետև չակերտավոր ընդդիմությունը Մոսկվայից համապատասխան հրահանգ չի ստացել։ Բացի այդ՝ ընդդիմությունը նույնպես իշխանություն եղած ժամանակ չի վարել պետականակերտման և բանկաշինության պատշաճ քաղաքականություն և, առհասարակ, պետական գործառույթներ չի իրականացրել, այլ իրականացրել է Ռուսաստանի համար հաճելի արտաքին կառավարում»։

Ալեքսանդր Քանանյանը նշեց, որ ընդդիմության և իշխանության միջև առկա է հակակրանք, բայց, այդքանով հանդերձ, մեկը մյուսին չափազանց անհրաժեշտ են։ Նրա խոսքով՝ գալիք ընտրություններում գլխավոր խաղաքարտը և գլխավոր շանտաժը, որ իրականացնելու է Նիկոլ Փաշինյանը, լինելու է պատերազմով շանտաժը։

«Իր բանաձևը լինելու է այն, որ կա՛մ ես եմ վերընտրվելու և լինելու եմ ՀՀ վարչապետ, կա՛մ լինելու է լայնամասշտաբ պատերազմ։ Անգամ իրեն մեծապես ատող զանգվածն, այնուամենայնիվ, գնալու է և ընտրելու է Փաշինյանին։ Եվ Նիկոլի համար կարևոր երաշխիք ընտրություններում հաղթելու՝ այս կամ այն չափով անհրաժեշտ են ներկայիս նախկինները»,- եզրափակեց քաղաքագետը։

Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

23:34 Էրեբունու կրակոցների գործով ձերբակալել են ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանի եղբորը. ArmLur.am
16:46 Ռուսաստանը թույլատրել է բանակում ավազակների ու թմրավաճառների հավաքագրումը՝ ռազմական խոշոր կորուստների ֆոնին
23:57 Աննախադեպ գտածո Էրեբունիում. հայտնաբերվել է մ.թ.ա. 7-6-րդ դարերի եզակի որմնանկար
20:38 Դիտարկում եմ Իրանին զանգվածային հարված հասցնելու հարցը, որը կլինի ավելի հզոր, քան բոլոր նախորդները․ Թրամփ
23:19 Ներքին Հանդի դիրքերում հայտնաբերվել է «Lexus» ու վարորդի մարմինը․ մահացածը Արցախյան բոլոր պատերազմների ամենաակտիվ մասնակիցներից է եղել
21:23 Էսօր ամենաշքեղ մամայիս ծնունդն ա. Լուիզա Ներսիսյանի դստեր շնորհավորանքն ու կեսգիշերային անակնկալը
19:28 Գործարանը չպետք է դադարեցնի իր գործունեությունը․ Պապոյանն այցելել է «Արարատցեմենտ»
17:35 Ծորակից եկող ջրից սատկած լեշի հոտ էր գալիս․ ֆեյսբուքյան օգտատեր
18:02 Աշխատավարձերի խորը բևեռացում «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ում. ղեկավարման խնդի՞ր, թե՞ անարդարություն
09:01 Ալեն Սիմոնյանի եղբոր «Փրայմ Կարգո»-ն «խելացի հաշվապահ» է փնտրում