Ուղիղ եթեր
Սպորտ 1 ժամ առաջ - 21:55 27-10-2026

Հայաստանի գավաթ. «Փյունիկը» հաղթեց «Արարատին», «Ուրարտուն» կամային հաղթանակ տարավ «Անդրանիկի» նկատմամբ

Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Փյունիկը» նորաբաց «Ֆրիդոմ Արենա» մարզադաշտում 6-2 հաշվով ջախջախեց «Արարատին»։

Հանդիպման հաշիվը 5-րդ րոպեին բացեց Իման Գրիֆիտը։ Այնուհետև 20-րդ և 33-րդ րոպեներին Յասոնաս Պիկիսը հաշիվը դարձրեց խոշոր (3-0)։ 55-րդ րոպեին Գևորգ Տարախչյանը խփեց տանտերերի չորրորդ գնդակը, իսկ երկու րոպե անց՝ 57-րդ րոպեին, Պիկիսը ձևակերպեց հեթ-տրիկ։

Հյուրերը 63-րդ րոպեին Դիվայն Ուկադիկեի ջանքերով կրճատեցին հաշվի տարբերությունը, սակայն 69-րդ րոպեին Էդգար Մալաքյանը խփեց նռնագույնների վեցերորդ գոլը։ Հանդիպման վերջնական հաշիվը 81-րդ րոպեին ձևակերպեց արարատցի Պատրիկ Հանձոնգոն։

Զուգահեռաբար ընթացող խաղում «Ուրարտուն» սեփական հարկի տակ կամային հաղթանակ տարավ «Անդրանիկի» նկատմամբ՝ 3-2 հաշվով։ Հանդիպման 18-րդ րոպեին հյուրերի ֆուտբոլիստ Նարեկ Հովհաննիսյանը բացեց հաշիվը։ 25-րդ րոպեին Միգել Ռաջանին վերականգնեց հավասարությունը, իսկ 32-րդ րոպեին Օեգե վան Լինգենն առաջ մղեց տանտերերին։ 39-րդ րոպեին Հովհաննիսյանը, դառնալով դուբլի հեղինակ, կրկին հավասարեցրեց հաշիվը (2-2)։

«Ուրարտուի» հաղթական գնդակը 83-րդ րոպեին 11-մետրանոցից խփեց Ռաջանին՝ նույնպես ձևակերպելով դուբլ և իր թիմին պարգևելով քառորդ եզրափակիչի ուղեգիր։
Հիշեցնենք, որ ավելի վաղ քառորդ եզրափակիչի ուղեգիր էին նվաճել նաև «Վանը» և «Միկան»։

Չարենցավանյան թիմը 2-1 հաշվով կամային հաղթանակ էր տարել Կապանի «Գանձասարի» նկատմամբ, իսկ «Միկան» հիմնական և լրացուցիչ ժամանակներում գրանցված գոլազուրկ ոչ-ոքիից հետո հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում առավելության էր հասել Արարատի Ավշարի նկատմամբ (5-3)։

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
12:40 Մաղթում եմ, որ բոլոր ծնողները զգան այս երանությունը. Վահան Քերոբյան
23:20 ԵՄ անդամակցության հայտ է պետք ներկայացնել, որ Բելառուսի չվերածվենք. Արամ Սարգսյանը՝ Փաշինյանին
13:52 Որտե՞ղ ա գրած, որ Ադրբեջանը սահման ա բացելու. ընդամենը ՀՀ տարածք եք հանձնում Ադրբեջանին. սա ճակատագրական հարց ա. Էդգար Ղազարյան
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
13:10 Երևանի Բուդաղյան փողոցի բնակիչները դիմում են ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին
15:10 Սրիկայություն է ասելը, թե Հոկտեմբերի 27-ը ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին. այդ օրն անձնական ողբերգություն էր. Լևոն Քոչարյան
13:20 Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի շրջակա միջավայրի հարցերով հանձնակատարին