Ներքին 8 ամիս առաջ - 19:43 27-09-2025

«Մեր ձևով» շարժումն Արմավիրում ներկայացրել է գյուղերի կայուն զարգացման տեսլականը

«Մեր ձևով» շարժման մարզային այցելությունները շարունակվում են: Սեպտեմբերի 24-ին շարժման անդամները աշխատանքային այց կատարեցին Արմավիրի մարզի Այգեշատ, Արմավիր և Հայկավան գյուղեր:

Շարժման անդամները շրջայց կատարեցին նշված գյուղական բնակավայրերում, ուսումնասիրեցին գյուղական բնակավայրերի ենթակառուցվածքային հնարավորությունները, շփվեցին տեղի բնակիչների հետ, ներկայացրեցին շարժման հիմնական ուղղությունները և նպատակները:

Տեղի ունեցավ քննարկում և մտքերի փոխանակում Հայաստանի, և, մասնավորապես, Արարատյան դաշտի գյուղական համայնքների կայուն զարգացման տեսլականի շուրջ: