Մամուլ 10 ամիս առաջ - 07:00 20-09-2025

Ովքեր և ինչու են ուզում բարձր մակարդակով նշել Թուրքմենչայի պայմանագրի 200-ամյակը. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.
2028 թվականին լրանում է Թուրքմենչայի պայմանագրի 200-ամյակը: Մեր տեղեկություններով, այն նախատեսվում է նշել հավուր պատշաճի: Մասնավորաբար, հասարակական-քաղաքական գործիչ, «Իմ երկիր, իմ Հայաստան» հասարակական շարժման ղեկավար Մհեր Ավետիսյանն, ինչպես ինքն է նշում, «իր գաղափարակից ընկերների հետ» նախաձեռնել է այդ պատմական կարևորագույն օրը, իրադարձությունը նշելու գործընթաց։
«Ես կոչ եմ անում Հայաստանի իշխանություններին՝ հանրապետության նախագահին, վարչապետին և Ազգային ժողովին, միանալ մեզ: Եթե ցանկանում են, կարող են իրենք առաջնորդել այս գործընթացը, և մենք միասին պետական մակարդակով կազմակերպենք ու նշենք Թուրքմենչայի պայմանագրի 200-ամյակը։ Եթե ոչ, ապա ամեն դեպքում ես իմ գաղափարակից ընկերների հետ անելու եմ դա»,-ասում է Ավետիսյանը։
Նրա խոսքերով, սա իրականում ոչ միայն Հայաստանի մասին է և վերաբերում է Հայաստանի անվտանգությանը, այլև մեր տարածաշրջանի անվտանգության և խաղաղության բանաձևն է, և «մենք պետք է մեծ շուքով ոչ միայն նշենք 200-ամյակը, որպեսզի հիշենք, որ տեղի է ունեցել պատմական իրադարձություն, որով փաստացի մեր տարածաշրջանում հաստատվել է խաղաղություն, իսկ հայ ժողովուրդը հնարավորություն է ստացել իր պատմական բնօրրանում ապրելու և ապագայում պետականությունը վերականգնելու»:
Ըստ Ավետիսյանի, այսօր էլ մենք պետք է այս իրադարձությունը կարևորելով՝ սկսենք պատմական, քաղաքական, աշխարհաքաղաքական քննարկումների շարք, որպեսզի մեր տարածաշրջանում խաղաղությունը շարունակենք, որպեսզի մեր ժողովուրդներին ապացուցենք, բացատրենք, համոզենք, որ առանց Ռուսաստանի անվտանգության ճարտարապետության մեր տարածաշրջանում խաղաղություն չի լինելու, որ եթե մենք թույլ տանք, որ Արևմուտքը իր քիթը խոթի մեր տարածաշրջանային խնդիրների մեջ, ապա նա մեր տարածաշրջանը դարձնելու է հակառուսականության նոր օջախ` իր բոլոր հետևանքներով, և դարձյալ երկար ժամանակ մեր տարածաշրջանում խաղաղություն չի լինելու։
Ավետիսյանը սա իրոք կարևոր գործընթաց է համարում. «Ես վստահ եմ, որ յուրաքանչյուր մարդ, ով ավելի կամ պակաս հասկանում է քաղաքականությունից և աշխարհաքաղաքականությունից, ով օբյեկտիվ է և իր զգացմունքները չի կապում Արևմուտքի հետ կամ չի վաճառում Հայրենիքը, պատիվը և իր երեխաների ապագան գրանտների դիմաց, պետք է գիտակցի՝ խաղաղության բանաձևը մեր տարածաշրջանում հենց Թուրքմենչայի պայմանագիրն է»:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին