Քիչ առաջ թիվ 97 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդի ինքնազգացողությունը վատացել է
Քիչ առաջ Կոմիտասի պողոտայում թիվ 97 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդի ինքնազգացողությունը վատացել է։
Տեղում հավաքված քաղաքացիների և ուղևորների արագ արձագանքման շնորհիվ վարորդը տեղափոխվել է մայրաքաղաքի բժշկական կենտրոններից մեկը եւ այս պահին գտնվում է հետազոտության փուլում։
Այս մասին հայտնում է Ավտոբուս ՓԲԸ-ի խոսնակ Գեղամ Ասատրյանը։