Ներքին 1 տարի առաջ - 22:48 02-09-2025

Արցախի ԱԺ-ն հայտարարություն է ընդունել՝ պահանջելով ապահովել արցախցիների վերադարձը հայրենիք

Արցախի Հանրապետության հռչակման 34-ամյակի կապակցությամբ Արցախի Ազգային ժողովն արտահերթ նիստով հայտարարություն է ընդունել:

Այն Երևանի Ազատության հրապարակում «Վերադարձ» խորագրով միասնության հավաքի ժամանակ կարդաց Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

«Արցախի Ազգային ժողովը պահանջում է ՀՀ իշխանություններից և կոչ է անում միջազգային իրավասու կազմակերպություններին, միջնորդ երկրներին, որ հայ-ադրբեջանական բանակցություններում օրակարգային հարց դարձնեն գերիների և պատանդների ազատ արձակումը, արցախահայության վերադարձը հայրենի բնօրրան և պատմական հայրենիքում ազատ, անվտանգ և արժանապատիվ ապրելու իրավունքի ապահովումը»,- ասվում է հայտարարության մի հատվածում։

Հայտարարությունում անդրադարձ էր կատարված Արցախի անկախացման պատմությանը և հայաթափմանը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը։

«ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատում ներառված է նաև Արցախի ժողովրդի իրավունքների հարցը, ուստի այդ խմբի լուծարումն առանց այդ իրավունքների պաշտպանության գործուն մեխանիզմների և երաշխիքների մշակման՝ անթույլատրելի է»,- մեջբերեց Մետաքս Հակոբյանը։

Հայտարարությունը բաց է, ցանկացողները կարող են միանալ և ստորագրել։

Ամենից շատ դիտված

21:49 Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու խորանի մոտից գողացել են փեսայի «iPhone 16 Pro»-ն և հարսի «iPhone 17 Pro Max»-ը
18:00 ՀՀ-ն չի ստորագրել եվրոպական խարտիան, անվտանգության խնդիր չունե՞նք
19:37 Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորը ինքնաբացարկ է հայտնել․ «ՓաստԻնֆո»
09:13 Թրամփը, Պուտինը և Սի Ցզինպինը կհանդիպեն նոյեմբերի 19-ին Չինաստանում
20:18 Հերթը Կոտայքինն է․ հաջորդն արգելվելու է այս մարզի տրանսպորտի մուտքը Երևան
17:16 Արսենը պայքարում էր Ստեփանավանի բարեկեցության համար․ Իրինա Յոլյան
18:14 Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին 3–րդ անգամ են վիրահատել. ազդրի ոսկորից մի հատված տեղափոխել են ծնկի հատված
18:54 Արսենը կարգին տղա էր․ նա զոհ դարձավ համակարգի բռնաճնշումներին․ Հարություն Մնացականյան
17:36 Արսենի նպատակն էր փոփոխություններ բերել Ստեփանավանում․ Արթուր Միքայելյան
18:22 Արսենը Ստեփանավան քաղաքում հարգված անձնավորություն էր․ Հայկ Ֆարմանյան