Ներքին 9 ամիս առաջ - 12:58 28-08-2025

Հայաստանի Հանրապետությունը գտնվում է բարեկեցության պատմականորեն ամենաբարձր կետում. Փաշինյան

«2025 թվականի օգոստոսի 28-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունը գտնվում է բարեկեցության պատմականորեն ամենաբարձր կետում։ Ընդ որում, ես սա չեմ ասում որպես որևէ արտառոց բան, որովհետև մեր զարգացման տրամաբանությունն այն է, որ ամեն հաջորդ տարվա ցանկացած կետում մենք պետք է ունենանք մեր բարեկեցության ամենաբարձր աստիճանը։

Նախորդ շրջանում՝ բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ, ես միջին աշխատավարձերի, աշխատատեղերի համեմատություն արեցի և արձանագրեցի, որ Հայաստանի քաղաքացիները 2018 թվականի համեմատ առնվազն 50 տոկոսով ավելի լավ են ապրում։ Պիտի նաև արձանագրեմ, որ հանրային բարեկեցության տվյալները երևում են նաև բանկային համակարգի տվյալներից։ Մասնավորապես, ՀՀ ռեզիդենտ քաղաքացիների բանկային ավանդները և հաշիվները 2017 թվականի համեմատ աճել են 141 տոկոսով։ Սա շատ կոնկրետ ցուցանիշ է, այդ փողը կոնկրետ տեղում կա և դա պատկանում է կոնկրետ մարդկանց։ Իհարկե, մենք վիճակագրության մեջ պետք է զարգացնենք, որ ունենանք նաև տվյալներ, թե այս գումարները քանի անձի են պատկանում»,- այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ այսօրվա Կառավարության նիստում։

Նա հավելեց, որ 2017 թվականի համեմատ ՀՀ բնակիչներին տված վարկերն աճել են 173 տոկոսով։

«Հիմա կարող է լինել արձագանք, թե մարդիկ վարկերի, պարտքերի տակ են ընկել։ Դրա համար է, որ կա մյուս ցուցանիշը. չաշխատող վարկերի պարագայում մենք պատմական մինիմումի վրա ենք։ Այս պահին մեր վարկերի 1.2 տոկոսն է, որ խնդրահարույց են։ Այս ամբողջ ծավալի մեջ մենք ունենք ընդամենը 1.2 տոկոս խնդրահարույց վարկ»,- նշեց նա։

Ամենից շատ դիտված

20:18 Ընդդիմությունն ունի մեկ ճիշտ քայլ՝ չվերցնել մանդատներն ու չգնալ ԱԺ՝ ՔՊ-ին զրկելով փաստացի լեգիտիմությունից
20:36 Կտրականապես մերժում ենք ընտրությունների արդյունքները և համարում ապօրինի. դրանք չեն արտացոլում ՀՀ քաղաքացիների իրական կամքը
10:10 ԲՀԿ-ն կանգնել է ՔՊ-ի կոկորդում, համար մեկ է տրվել, ՔՊ-ի ծպտյալ ռուսամետները ուրախ են․ Մամուլ
18:00 Սարյան փողոցում 3․5 մլն դոլարանոց տուն կա՞․ Մհեր Գրիգորյանն ու հայկական «լվացքատունը»
17:01 Pregomesh խանութի վրայից պիտի հանվի մեծ խաչը, այլապես՝ կտուգանվենք. Սիրուշո
22:19 Եթե Փաշինյանն ամեն ինչ կեղծում է՝ ինչո՞ւ պիտի ընտրությունները չկեղծեր. քաղաքագետ
13:00 Հնարավո՞ր է իշխանափոխություն անել հետընտրական ցույցերի արդյունքում
23:30 Ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին
09:00 11 խախտում և 0 պատասխանատվություն․ դեղերի ոլորտում բարձիթողի վիճակ է
14:15 Հայտնի են դերասան Խաչատուր Հունանյանի հոգեհանգստի և հուղարկավորության օրն ու վայրը

Ձեզ գուցե հետաքրքրի