Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է Մերձավոր Արևելքի Կաթոլիկ բարեկեցության ընկերության ներկայացուցիչներին
copy image url

Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է Մերձավոր Արևելքի Կաթոլիկ բարեկեցության ընկերության ներկայացուցիչներին

Ներքին 3 տարի առաջ - 22:20 15-06-2021

Հունիսի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Մերձավոր Արևելքի Կաթոլիկ բարեկեցության ընկերության (CNEWA) ներկայացուցիչներ Թովմաս Վարգեզենին և Միքայել Լա Սիվիտանին` ուղեկցությամբ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի Հայ Կաթողիկե եկեղեցու առաջնորդի օգնական Հոգեշնորհ Տ․ Նարեկ վարդապետ Մնոյանի։
Հանդիպմանը Սուրբ հայրը Ամենայն Հայոց կաթողիկոսին ներկայացրեց հյուրերին՝ տեղեկություններ փոխանցելով կազմակերպության գործունեության մասին։

Զրույցի ընթացքում խոսվեց Հայոց եկեղեցու տարբեր կառույցների կողմից հոգեփրկչական առաքելությանը զուգահեռ՝ արցախյան երկրորդ պատերազմի արհավիրքները կրած հայ ժողովրդի զավակներին ցուցաբերվող շարունակական մարդասիրական և սոցիալական օգնության մասին։ Այս առնչությամբ Հայոց հայրապետն իր գնահատանքը փոխանցեց կազմակերպության ներկայացուցիչներին՝ պատերազմի հետևանքով տուժած հայորդիներին աջակցություն և օգնություն ցուցաբերելու համար։ Նորին Սրբությունն երախտագիտությամբ անդրադարձավ նաև տարբեր միջազգային կառույցների կողմից դժվարին այս շրջանում Հայաստանին ու Արցախին ցուցաբերված զորակցությանը։

Վեհափառ հայրապետը խոսեց ներկա մարտահրավերների մասին՝ մասնավորապես հյուրերի ուշադրությունը հրավիրելով Հայաստանի սահմանների նկատմամբ ոտնձգությունների փաստին, ինչպես նաև Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական հոգևոր, մշակութային ժառանգության հանդեպ վայրագ վերաբերմունքին։

Վերջում Ամենայն Հայոց կաթողիկոսը պատասխանեց ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին հայ ռազմագերիների ազատ արձակման, վիրավոր զինվորներին և տեղահանված ընտանիքներին օգնելու ուղղությամբ Մայր Աթոռի կողմից տարվող աշխատանքներին։

Ամենից շատ դիտված

15:30 Սամվել Ալեքսանյանի ազգականի ՍՊԸ-ում ոտքը վնասած աշխատակցին տարել են «Աստղիկ» ԲԿ, ապա աշխատավարձից պահել են
17:02 Վթարի է ենթարկվել ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանին սպասարկող Toyota Prado-ն․ mediahub.am
15:15 Վարդան Ղուկասյանը կձերբակալվի՞․ «մեր Սարիկ»-ը սպառնում է
13:15 Նոր, հզոր զենք. փակում եք աչքերը, և էսկալացիա ու պատերազմ չեն լինում 
22:00 8 անշարժ գույք, մեքենա, 10 մլն-անոց գնում, խոշոր նվիրատվություններ, 60․9 մլն եկամուտ․ «կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանի ունեցվածքը
19:33 «Դոկտոր Ավոյան»-ում բուժառուի ատամնաշարը սխալ են բուժել և լնդերը վնասել են
17:15 Փնթի որոշում․ պիկ ժամերին տրանսպորտում անհնար է 1 րոպեում QR վավերացնել
12:52 Ավտոբուսի վարորդը ստիպողաբար իջեցրել է ուղևորին՝ կամաց վարելու կոչի համար. Արմենակ Դանիելյան
12:27 Գոռգոռոցներ, լեզվակռիվ՝ Արցախի ներկայացուցչության դիմաց․ ինչ է կատարվում
19:21 44-օրյայի հերոսի հայրը՝ Գարիկ Գալեյանը, այժմ ապօրինի անազատության մեջ է