Արտաքին 1 տարի առաջ - 11:31 24-08-2025

Պուլկովո օդանավակայանում ավելի քան 60 չվերթ է հետաձգվել

Սահմանափակումների պատճառով Պուլկովոյում ավելի քան 60 չվերթ երկու ժամից ավելի հետաձգվել է, 39-ը՝ ուղևորվել այլընտրանքային օդանավակայաններ;

Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով օդանավակայանի օպերատոր «Հյուսիսային մայրաքաղաքի օդային դարպասներ» ընկերության մամուլի ծառայությանը։

Նշվում է, որ Պուլկովո օդանավակայանը մոտ 18 ժամ է, ինչ աշխատում է օդային տարածքի սահմանափակումների պայմաններում։

«Այս ընթացքում, համաձայնեցնելով համապատասխան գերատեսչությունների հետ, մենք կարողացել ենք ընդունել 65, ուղարկել՝ 63 չվերթ և սպասարկել ավելի քան 17 հազար ուղևորի։ 39 չվերթ ուղևորվել է այլընտրանքային օդանավակայաններ, իսկ 60-ից ավելի չվերթներ հետաձգվել են 2 ժամից ավելի»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Պուլկովո օդանավակայանի տերմինալում իրավիճակը հանգիստ է։ Ուղևորները ստանում են բոլոր ծառայությունները՝ համաձայն Դաշնային ավիացիոն կանոնների։

Բացի այդ, Պուլկովոյի հյուրընկալության գծով գործակալները ջուր, փափուկ գորգեր և ծալովի նստատեղեր են բաժանում։ Տեղեր լինելու դեպքում երեխաների հետ ընտանիքներին տեղավորում են օդանավակայանի բիզնես սրահներում։

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
14:53 Հերթական ապօրինի որոշումը. Փաշինյանը հետին թվով թույլտվություն է տվել