Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 10 ամիս առաջ - 15:00 24-08-2025

Եթե Նիկոլը կա, մենք թուրքի ստրուկի դերում ենք. ինչ անկախ լինել․ հարցում

Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 24-ին Անկախության հռչակագրի ընդունմանը նվիրված ուղերձ է հղել, որում ևս մեկ անգամ պնդել է այն միտքը, որ այսօր Հայաստանն ավելի անկախ ու ինքնիշխան է։

«Մեր պետությունը՝ Հայաստանի Հանրապետությունը, որի առանցքային հատկանիշներից մեկն իր միջազգայնորեն ճանաչված 29 հազար 743 քառակուսի կիլոմետր ինքնիշխան տարածքն է, այն ամենակարևոր արժեքն է, որը մենք ունենք և որ մենք ունեցել ենք վերջին ավելի քան 500 տարվա ընթացքում։ Եվ մենք պետք է առաջնորդվենք մեր պետության շահերով, և մեր պետությունն ու նրա շահերը պիտի լինեն մեր հայրենասիրության հենքն ու առանցքը, նրանում ապրող ստեղծագործ ժողովրդի՝ ձեր բոլորի սիրույն։ Մենք գնում ենք այս ճանապարհով եւ այդ ճանապարհին անցնելով դժոխային փորձությունների միջով՝ հասել ենք անհավանական թվացող հանգրվանի․ Հայաստանի Հանրապետությունն այսօր ավելի անկախ է, քան երբևէ, ավելի ինքնիշխան է, քան երբևէ, ավելի պետություն է, քան երբևէ, ավելի բարեկեցիկ է, քան երբևէ, ավելի հեռանկարային է, քան երբևէ, որովհետև խաղաղ է»,- ասել է նա։

Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներում և քաղաքացիներին հարց ուղղել․ «Համաձա՞յն եք Փաշինյանի հետ, որ այսօր Հայաստանն ավելի անկախ ու ինքնիշխան է, քան երբևէ»:

Հարցվածների մեծ մասը նշեց, որ համաձայն չէ Նիկոլ Փաշինյանի հետ, որոշներն էլ ասացին, որ չեն ուզում նրա անունը լսել։

«Հիմա չէ, մենք ստրուկի դերում ենք,եթե ինքը կա, ուրեմ մենք թուրքի ստրուկ ենք»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որամեն ինչ հիմնված է խաբեության վրա։ «Որտեղ է այդ Անկախությունը, ամեն ինչ հիմնված է խաբեության վրա, բոլոր օրգաններում, էնքան լցված եմ, որ ամեն ինչ խաբեություն է»,- նշեց նա։

«Դրա անունը մի տուր, ատում եմ իրեն, ինքը ղալաթ ա անում, որ տենց բաներ ա ասում»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել