Սպորտ 11 ամիս առաջ - 22:58 23-08-2025

Էզենը հանդես կգա «Արսենալի» կազմում

«Արսենալը» պաշտոնապես հայտարարեց Էբերեչի Էզեի տրանսֆերի մասին։ Այս մասին հայտնում է ArmSport.am-ը։

Sky Sports-ի տեղեկություններով՝ «Քրիսթալ Փելասը» վինգերի համար ստացել է 60 միլիոն ֆունտ, ևս 7,5 միլիոն ֆունտ նախատեսված է բոնուսների տեսքով։

Ֆուտբոլիստը, ով մանկության տարիներին մարզվել է «զինագործների» ակադեմիայում, կնքել է 4-ամյա պայմանագիր։

Այս ամառ «Արսենալի» ընդհանուր ծախսերը կազմել են 267 միլիոն ֆունտ։ Անցած մրցաշրջանում Էզեն ԱՊԼ-ում անցկացրել է 34 խաղ, խփել 8 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում։