Արտաքին 1 տարի առաջ - 18:40 22-08-2025

Զելենսկին Ուկրաինայում ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ քննարկել են անվտանգության և պատերազմի ավարտի մասին հարցեր։

Այս մասին Զելենսկին հայտնել է X միկրոբլոգում։

«Այսօր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Ուկրաինայում է։ Մեր հանդիպման ընթացքում նախևառաջ քննարկեցինք մեր հաջորդ համատեղ քայլերը, որոնք կարող են Ուկրաինայում և ամբողջ Եվրոպայում ապահովել ավելի մեծ անվտանգություն և մոտեցնել պատերազմի իրական ավարտը»,- գրել է նա։

Զելենսկին ընդգծել է, որ դա ներառում է Ուկրաինայի դիվանագիտությունը, անվտանգության երաշխիքները և ուկրաինացի զինվորների համար զենքի տրամադրումը։

«Մասնավորապես, PURL ծրագիրն արդեն գործում է, որը հնարավորություն է տալիս գործընկերների ֆինանսավորմամբ գնել ամերիկյան զենք։ Մենք արդեն ունենք 1,5 միլիարդ դոլար եվրոպական երկրներից։ Սա նշանակալի է։ Ես երախտապարտ եմ յուրաքանչյուր գործընկերոջ։ Մենք աշխատում ենք ավելին հավաքագրելու ուղղությամբ։ Մենք մեծապես գնահատում ենք ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի աջակցությունը»,- նշել է նա։

Իր հերթին, Մարկ Ռյուտեն Զելենսկու հետ համատեղ ասուլիսում նշել է, որ Ուկրաինան, Միացյալ Նահանգները և Եվրամիությունն աշխատում են այնպիսի անվտանգության երաշխիքների վրա, որպեսզի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երբեք չմտածի Ուկրաինայի վրա հարձակվելու մասին։

«Կարևորն այն է, որ Ուկրաինան, Միացյալ Նահանգները և Եվրոպան համատեղ աշխատում են։ Եվ մենք խոսում ենք անվտանգության երաշխիքների մասին։ Մենք պայմանավորվեցինք, որ կլինեն երկու շերտ։ Առաջին շերտը կլինի որևէ խաղաղության համաձայնագրի կնքումը կամ հրադադարի հաստատումը, կամ երկուսի համադրությունը»,- Ռյուտեի խոսքերն է մեջբերում «ՌԲԿ-Ուկրաինա» պարբերականը։

Ռյուտեի խոսքով՝ առաջին շերտը կլինի ուկրաինական ուժերի հնարավորինս ուժեղացման նպատակով, որպեսզի նրանք կարողանան դիմակայել ցանկացած դժվարության։

«Եվ երկրորդ շերտն այն է, ինչ կտրամադրեն Միացյալ Նահանգներն ու Եվրոպան։ Մենք, ըստ էության, սրա վրա ենք աշխատում»,- հավելել է նա։

Ամենից շատ դիտված

14:00 Փաշինյանը սխալվում է, դարերի խաղաղ գոյակցություն չի եղել
23:54 Թբիլիսիում պղծել են Հեյդար Ալիևի արձանը
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
14:27 Հայտնաբերվել են «Վալենսիա» ռեստորանային համալիրից 53 մլն 500 հազար դրամ և 275 հազար ԱՄՆ դոլար հափշտակողները․ կասկածյալները հաշվապահն ու նրա որդին են
16:00 Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան
14:17 Փաշինյանը պատարագի է մասնակցել Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում
17:43 Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում
22:37 Նավթի գները կնվազեն, երբ Իրանը հանձնվի, և դա կլինի շուտով․ Թրամփ
19:40 Թրամփը կոչ է արել Զելենսկուն բանակցել Պուտինի հետ խաղաղության շուրջ