Մամուլ 1 տարի առաջ - 07:15 22-08-2025

Փաշինյանը ստիպված է որոշում կայացրել. ամիսներ շարունակ չեն կարողացել «մարզպետ գտնել». Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկրորդ շոկային նշանակման մասին հայտարարեց. Լոռու մարզպետի պաշտոնում կնշանակվի ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը: «Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ Փաշինյանը ստիպված է գնացել այս քայլին, քանի որ ամիսներ շարունակ չեն կարողացել «մարզպետ գտնել»: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ 10-ից ավելի մարդկանց են դիտարկել ու առաջարկել մարզպետի պաշտոնում, սակայն նշանակում չի արվել: Դեռեւս հուլիսին Արեն Մկրտչյանին հրավիրել են ՔՊ վարչություն, հարցեր ուղղել՝ որպես Լոռու մարզպետի թեկնածուի, եւ թիմակիցները հասկացել են, որ նա «չի ձգի» այդ պաշտոնին: Բայց քանի որ ամիսներ շարունակ չեն կարողացել այդ պաշտոնում որեւէ մեկին գտնել, Փաշինյանը միայնակ որոշում է կայացրել Արեն Մկրտչյանին մարզպետ նշանակել: Մկրտչյանն էլ, որ հարազատ Ալավերդիում խայտառակ պարտություն կրեց՝ չընտրվելով քաղաքապետ, վերջին ժամանակներս ամեն բան անում էր Փաշինյանին ապացուցելու իր հավատարմությունը` անդադար քննադատելով ընդդիմադիրներին: Հիշեցնենք, որ Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը ՀՀ ՆԳՆ փոխնախարար, ոստիկանապետ նշանակվեց ինչից հետո ՔՊ-ում կադր չէին գտնում»։

Ամենից շատ դիտված

21:56 Վատ վերաբերմունքի ահազանգ՝ Գյումրիի «Երեխաների տնից»․ տնօրենը հակադարձում է
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
19:49 ՌԴ դեսպանատան կոշտ արձագանքից հետո Դավիթ Առուշանյանը լռում է․ մարզպետը չի ցանկանում մեկնաբանել
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
20:38 Մեր խորհրդարանը երկրում տիրող բարքերի անողոք հայելին է. Դավիթ Անանյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
22:21 Վրաստանում հայտարարել են Հայաստանի հետ սահմանին 225 հազար դոլարի ոսկու ձուլակտորների ներմուծման փորձը կանխելու մասին
22:57 Գյումրիում վթարային ջրանջատում է