Արտաքին 3 տարի առաջ - 15:15 09-12-2022

Ալիևի ռեժիմը ամիսներ շարունակ հարյուրավոր ադրբեջանցիների Դաղստանում բախտի քմահաճույքին է թողել

Դաղստանում հարյուրավոր ադրբեջանցիներ ամիսներ շարունակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռեժիմի կողմից թողնվել են բախտի քմահաճույքին։ Ինչպես փոխանցում է ռուսական «Инфотека-24» լրատվական, Ադրբեջանի իշխանությունները, անգամ սեփական քաղաքացիների համար, դեռևս չեն բացում երկրի ցամաքային սահմանները, որոնք փակվել էին դեռևս կորոնավիրուսային համաճարակի ժամանակ։

Հաղորդվում է, որ արդբեջնցի լրագրող Էլչին Ռուսթամլին հանդիպել է նշված ադրբեջանցիներից մեկի հետ, ում հաջողվել է հասնել Ադրբեջան։ Նրա խոսքով՝ 70-ամյա տարեց տղամարդը հայտնել է, որ ինքը Ռուսաստանից պետք է գնար Գյանջա, սակայն ճանապարհածախսի գումար չի ունեցել։

Վերջինս ութ ամիս անցկացրել է Դաղստանի ադրբեջանցիների հատուկ ճամբարում։ Նա ասել է, որ հարյուրավոր այլ հայրենակիցներ մնացել են ճամբարում, քանի որ սահմանները փակ են։

Նշվում է, որ նրանցից շատերը փաստաթղթեր ու գումար չունեն։ Ինքը՝ տղամարդը, ազատ է արձակվել, քանի որ անձնագիր է ունեցել և Գրոզնիից կարողացել է թռչել Ադրբեջան։

Տղամարդն ասել է, որ դաղստանցիները ճամբարում գտնվող ադրբեջանցիների հետ շատ վատ են վարվում։ Նրա խոսքով՝ ճամբարներում գտնվող մարդկանց օրեր շարունակ չեն կերակրում և թողնում են նրանց բախտի քմահաճույքին։

Նա հավելել է, որ նման վիճակում գտնվել են միայն ադրբեջանցիները, որոնց մասին ութ ամիս ոչ ոք չի հիշել։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ