Ներքին 1 տարի առաջ - 19:26 21-08-2025

ԱԺ ամառային դպրոցից հեռացրել են՝ Կոնջորյանի երեսին ճշմարտությունն ասելու համար

ԱԺ ամառային դպրոցից Դավիթ Ղազարյանին հեռացրել են Կոնջորյան Հայկի երեսին ճշմարտությունն ասելու համար:

Ահա նրա գրառումը.

Երկու օր առաջ գրառում էի կատարել, որտեղ արձանագրել էի այն մասին, որ ԱԺ ամառային դպրոցի շրջանակներում իշխանական ներկայացուցիչը, ունենալով հստակ թեմա և տեղյակ լինելով ծրագրի նպատակների մասին, շեղվել է և զբաղվել կուսակցական քարոզչությամբ։

Երեկ տեղեկացա, որ ԱԺ ամառային դպրոցից հեռացվել եմ ֆեյսբուքյան գրառմանս համար։ Ըստ կազմակերպիչների՝ հեռացվել եմ զրպարտության ու ԱԺ ամառային դպրոցի անունը վարկաբեկելու համար։

Այս քայլը հաստատեց իմ կասկածները այն մասին, որ դպրոցը նախատեսված է իշխանության պարտվողական գաղափարները երիտասարդների վրա վաճառելու համար։ Փաստորեն, ԱԺ դռներից ներս կատարվողի մասին հանրայնացումը վտանգավոր է։

Լիահույս եմ, որ հետագա նմանօրինակ դեպքեր կրկնվելու դեպքում ԱԺ ամառային դպրոցի աշակերտները նույնպես կգերադասեն ճշմարտությունը և կարձագանքեն։

«Ամեն կեղծիք` մի գերեզման է ճշմարտության համար։»

Ամենից շատ դիտված

21:56 Վատ վերաբերմունքի ահազանգ՝ Գյումրիի «Երեխաների տնից»․ տնօրենը հակադարձում է
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
19:49 ՌԴ դեսպանատան կոշտ արձագանքից հետո Դավիթ Առուշանյանը լռում է․ մարզպետը չի ցանկանում մեկնաբանել
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
20:38 Մեր խորհրդարանը երկրում տիրող բարքերի անողոք հայելին է. Դավիթ Անանյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
22:21 Վրաստանում հայտարարել են Հայաստանի հետ սահմանին 225 հազար դոլարի ոսկու ձուլակտորների ներմուծման փորձը կանխելու մասին
22:57 Գյումրիում վթարային ջրանջատում է