Ներքին 2 տարի առաջ - 20:14 22-08-2024

Արմենի համար ամենից թանկը ճշմարտությունն է․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը անդրադարձել է ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի գործով դատավարությանը․

«Արմեն Աշոտյանն արդեն 1,2 տարի է՝ անազատության մեջ է: Հայաստանում քիչ մարդ կգտնես, ով Արմենին քաղաքական բանտարկյալ չի համարում:

Նույնիսկ իշխանության ներսում շատերը համոզված են, որ Աշոտյանը նստած է մեկ պատճառով` այդպես ուզում է Նիկոլ Փաշինյանը:

Օրենքն, օրինականությունը, սահմանադրությունն այստեղ գլոբալ բացակայում են. կա իշխանության վախ, ներքին սարսափ առ այն, որ քաղաքական առումով Արմենը խնդիր է իշխանության համար, և բոլոր միջոցները պետք է ձեռնարկել նրան երկար բանտում պահելու համար:

Վաղուց Աշոտյանի գործով դատավարությունը վերածվել է ֆորմալ պրոցեսի, որտեղ կան նշանակված դերասաններ ամենատարբեր պաշտոններում և ամենատարբեր հանձնարարություններով:

Արմենի համար ամենից թանկը ճշմարտությունն է, որը տարբեր առիթներով վերջինս «ճպցնում» է իշխանության տարբեր պատասխանատուների երեսին` հստակ գիտակցելով, որ դա իրեն ավելի երկար է պահելու անազատության մեջ:

Ազատությո՛ւն Արմեն Աշոտյանին, ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին»։

Ամենից շատ դիտված

21:56 Վատ վերաբերմունքի ահազանգ՝ Գյումրիի «Երեխաների տնից»․ տնօրենը հակադարձում է
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
20:38 Մեր խորհրդարանը երկրում տիրող բարքերի անողոք հայելին է. Դավիթ Անանյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
22:21 Վրաստանում հայտարարել են Հայաստանի հետ սահմանին 225 հազար դոլարի ոսկու ձուլակտորների ներմուծման փորձը կանխելու մասին
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
22:57 Գյումրիում վթարային ջրանջատում է