Արտաքին 1 տարի առաջ - 00:38 09-08-2025

Ես վստահ եմ, որ մեր ժողովուրդները կհաշտվեն, մենք պայծառ ապագա կունենանք․ Ալիև

«Մենք նոր պատմություն ենք գրում, սա պատմական նվաճում է Ադրբեջանի հետ։ Ունենալ ռազմավարական գործընկերություն ԱՄՆ-ի հետ՝ մեծ պատիվ է, արհեստական, բանական, էներգետիկա, կունենանք հետագա զարգացում, հայացք կհառենք ապագային․․․ երախտապարտ եմ Թրամփին, որ հանեց սանկցիաները, որոնք կային 1992-ից»,- Վաշինգտոնում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ընդգծելով, որ
Ադրբեջանը հավերժ կհիշի այս օրը։

«Եթե չլիներ Թրամփը և նրա թիմը, այսօր Հայաստանն ու Ադրբեջանը կլինեին անավարտ բանակցություններով, բայց այսօրվանից նոր ճանապարհ կբացվի միջազգային խաղաղության, ու հնարավորություններ կստեղծվեն ներդրումների։

Հայերն ու ադրբեջանցիները բազմաթիվ տարիներ են կորցրել պատերազմի վրա, բայց Թրամփը բերում է խաղաղություն Կովկասում, ես վստահ եմ, որ մեր ժողովուրդները կհաշտվեն, մենք պայծառ ապագա կունենան։ Մենք գրում ենք հրաշալի պատմություն։

Շնորհակալ եմ Թրամփ»։

Ամենից շատ դիտված

11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում
22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
09:00 Պաշտոնյան աշխատանքից ազատվել է ու դրանից հետո 12 մլն ստացել
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
12:23 Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
13:00 Ինչու ընդդիմությունը իշխանությունը չվերցրեց Նոյեմբերի 9-ից հետո
12:42 ՔԿԾ-ն նոր մանրամասներ է հայտնել Արսեն Գևորգյանի մահվան մասին
14:18 Կալանավայրում գտնվելու ընթացքում չի բարձրաձայնել առողջական խնդրի մասին. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին