Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 21:24 17-07-2025

Կյանքից հեռացել է Արցախի վաստակավոր արտիստ Անահիտ Հովսեփյանը

Այսօր կյանքից հեռացել է «Արցախի այաներ» համույթի անդամ, ԱՀ վաստակավոր արտիստ Անահիտ Հովսեփյանը:

Հայտնում են Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն ՀԿ-ից։

Նրա ներկայությամբ Արցախի այայի կերպարը վեր էր ածվում կենդանի խորհրդանիշի՝ խոհեմության, մայրական ջերմության, կորովի ու ուժի։

Մեծ մոր կերպարը նրա մեջ էր ոչ միայն բեմական դերի սահմաններում, այլ նաև իր էությամբ։ Նա կարողանում էր իր շնչով ու հայացքով փոխանցել ամբողջ մի սերնդի կուտակած հիշողություն, ցավ, ուժ ու փառք։

Անահիտ Հովսեփյանի կորստով մենք զրկվում ենք ոչ միայն համույթի անդամից, այլ մի ամբողջ մշակութային կերպարից, որը հանդիսատեսի և մեր սրտերում մնալու է որպես Արցախի հոգեղեն այա։

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
21:45 Արթիկի ավագանու ՔՊ-ական անդամը շահել է համայնքի 173 միլիոն դրամի արժողությամբ տենդերը
19:44 Քաղաքը դարձել է վտանգավոր․ Վիկտոր Մնացականյանը` փողոցային պայթյունի մասին
18:28 «Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի մոտ բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-ն
19:27 Տոկով ձուկ մի՛ բռնեք, Էս ի՞նչ ա կատարվում, ամբողջ գետի ափը սատկած ձուկ ա. ահազանգ
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
23:05 Ժողովրդից թալանվածի վերադարձը պետությանը՝ բարեհունչ, սակայն փուչ լոկ կարգախոս է․ Արման Մելիքյան
22:30 Ոչնչացված պետականության «փակ համակարգերը․ Հայկ Դեմոյան
09:03 ԵԱՏՄ-ում ունենալ 2 առանցքային նախարար և շուկաներ որոնել այլ մայրցամաքներում
19:49 Նարեկ Կարապետյանն ընտրվել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար