Քիչ առաջ ավարտվեց երեք անչափահաս երեխաների, այդ թվում՝ 8 ամսական փոքրիկի մայր Լիանա Հարությունյանի կալանքը փոխելու միջնորդության դատական նիստը։
Դատավոր Արշակ Մաթևոսյանի որոշմամբ սահմանվեց վարչական հսկողություն և երկրից չբացակայելու արգելք։
Դատավորը խափանման միջոցի փոփոխման համար հիմք է ընդունել ամբաստանյալի օրինակելի պահվածքը, 3 անչափահաս երեխա ունենալու և նախկինում իր ոչ պատշաճ վարքագիծը ընդունելու հանգամանքները։ Հարությունյանը գործում ներգրավված է եղել որպես վկա, այնուհետև արդեն մեղադրյալ։ Գործը վերաբերում է Հնդկաստանի քաղաքացիների անօրինական միգրացիային։ Հարությունյանն ու նրա 8 ամսական երեխան տեղափոխվել էին «Աբովյան» ՔԿՀ։