Ներքին Միտք 1 տարի առաջ - 23:01 08-07-2025

Գրոհելով Վեհարանը, ձերբակալելով Կաթողիկոսին՝ արժանանալու եք Աստծո ահեղ դատաստանին

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Դիմում եմ բոլոր այն քննիչներին, ոստիկաններին ու ԱԱԾ դիմակավորներին, որոնք առաջիկա օրերին պիտի հարձակվեն Մայր Աթոռի վրա։ Կատարելով Նիկոլի հրամանը և գրոհելով Վեհարանը, ձերբակալելով Կաթողիկոսին ու մյուս հոգևորականներին' դուք անիծյալ եք դարձնելու ձեր ընտանիքներին, արժանանալու եք Աստծո ահեղ դատաստանին, ձեր երեխաների ու ծնողների, հարազատների տառապանքներն եք տեսնելու ձեր աչքի առաջ ու չեք կարողանալու ոչինչ անել։ Աստված չի ներում սատանայի ծառաներին։

Բայց հիշեք, դուք պատժվելու եք նաև մարդկանց կողմից։ Ձեզնից ամեն մեկի անունը գրանցվելու է ոչ միայն մեր կողմից, այլև հենց այն իշխանական փաստաթղթերում, որոնցով տրվելու են ձեր սատանայական հրամանները։

Ու երբ Նիկոլն այլևս չլինի (իսկ Նիկոլը շուտով չի լինի վարչապետ), մենք գալու ենք ձեզնից ամեն մեկի հետևից։ Օրենքով։ Օրենքի ամբողջ խստությամբ։ Ցմահ»։

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
22:12 Վիճակագրությունը խեղաթյուրում են, որ տուբերկուլյոզի կաբինետները փակեն
20:05 Արսեն Գևորգյանի մահը դարձավ անչափ ցավալի կnրուստ․ պատասխանատուները չեն կարողանալու խուսափել պատժից
19:47 Ծեծկռտուք՝ Արագածոտնի մարզում․ մասնակիցների թվում են մայրն ու որդին՝ մի կողմից, 87-ամյա պապիկը որդիների և թոռան հետ՝ մյուս կողմից
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
22:26 ՀԷՑ ՓԲ ընկերության կառավարչի՝ Հ1-ի եթերում արտահայտած «ֆանտաստիկ» ստերին կանդրադառնամ մի փոքր ուշ. Դավիթ Ղազինյան
18:24 Արտառոց դեպք՝ Էջմիածնում. քոլեջի ուսանողուհին դանակով հարվածել է ավագ դպրոցի աշակերտուհուն
21:42 Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Audi»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին
19:07 Թուրքական ընկերությունները 5 մլրդ դոլարի նախագծեր են իրականացնում Ղարաբաղում