Ներքին 11 րոպե առաջ - 16:33 11-11-2026

Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին. կազմակերպությունը պատշաճ կերպով կարձագանքի դրան. Պեսկով

Երևանն այս պահին չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին: Կազմակերպությունը պատշաճ կերպով կարձագանքի դրան, լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Փաշինյանը բազմիցս կրկնել է, որ Հայաստանը կորցրել է հետաքրքրությունը ՀԱՊԿ-ին մասնակցելու նկատմամբ: Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց այն, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին, ակնհայտ է: Եվ ՀԱՊԿ-ը, համապատասխանաբար, կարձագանքի դրան»,- ասել է Պեսկովը:

«Այն ամենը, ինչ գրված է կանոնադրությունում, կարող է գործադրվել անդամ երկրների որոշմամբ: Եվ նախարարն էլ երեկ պարզաբանեց, թե հատկապես ինչ է գրված կանոնադրությունում», - մեկնաբանել է Պեսկովը ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի խոսքերն այն մասին, որ անդամ երկրները չեն պատրաստվում «վտարել» Հայաստանին ՀԱՊԿ-ից:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության դուռը Երևանի համար չի փակվում և Հայաստանին ՀԱՊԿ-ից չեն վտարելու:

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
22:12 Վիճակագրությունը խեղաթյուրում են, որ տուբերկուլյոզի կաբինետները փակեն
20:05 Արսեն Գևորգյանի մահը դարձավ անչափ ցավալի կnրուստ․ պատասխանատուները չեն կարողանալու խուսափել պատժից
19:47 Ծեծկռտուք՝ Արագածոտնի մարզում․ մասնակիցների թվում են մայրն ու որդին՝ մի կողմից, 87-ամյա պապիկը որդիների և թոռան հետ՝ մյուս կողմից
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
22:26 ՀԷՑ ՓԲ ընկերության կառավարչի՝ Հ1-ի եթերում արտահայտած «ֆանտաստիկ» ստերին կանդրադառնամ մի փոքր ուշ. Դավիթ Ղազինյան
18:24 Արտառոց դեպք՝ Էջմիածնում. քոլեջի ուսանողուհին դանակով հարվածել է ավագ դպրոցի աշակերտուհուն
21:42 Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Audi»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին
19:07 Թուրքական ընկերությունները 5 մլրդ դոլարի նախագծեր են իրականացնում Ղարաբաղում