Ներքին 1 տարի առաջ - 15:12 17-06-2025

Երևան-Սևան երթուղու միակ օրինական սպասարկողը մենք ենք. «Ավտոփայլ» ՍՊԸ-ի սեփականատեր

«2010 թվականից մասնակցել ենք տենդերի, շահել և շահագործել ենք։ Աշխատել ենք նորմալ։ 2016 թվականին կրկին շահել ենք տենդերը։ Նոր մեքենաներ եմ բերել, մի քանի հարյուր հազար դոլարի ներդրում եմ կատարել։ Բայց 2019 թվականից այլևս չեմ կարողացել աշխատել։ Առանց լիցենզիայի գործող տաքսիները խանգարել են մեր աշխատանքին։ Ինձ հետ համարժեք՝ տոմսի գինը դրել են 700 դրամ»,- Oragir.News-ի հետ զրույցում նշեց Երևան-Սևան երթուղին սպասարկող «Ավտոփայլ» ՍՊԸ-ի հիմնադիր Կարեն Պետրոսյանը։

Նրա խոսքով՝ խնդիրների մեծ մասը սկսվել են այն բանից հետո, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օրոք վերացվել է տաքսիների լիցենզավորման համակարգը։

«Վարչապետը, եթե ճիշտ եմ հիշում, 2019-ին վերացրեց տաքսիների լիցենզիան։ Այդ պահից սկսած ամեն ինչ խառնվեց։ Չկարողացա շարունակել աշխատանքս։ Ամեն մեկը, ինչ ուզեց՝ արեց։ Ես ուղևորներին մինչև Հյուսիսային ավտոկայան էի տեղափոխում 700 դրամով, իսկ իրենք՝ 1000 դրամով, ուղիղ դեպի Երևանի կենտրոն կամ Մետրո Երիտասարդական։ Չեմ հասկանում՝ ո՞րն է խնդիրը։ Մենք նորմալ սպասարկում ենք իրականացնում»,- ասաց նա։

Պետրոսյանը նաև ընդգծեց, որ երթուղու հետ կապված խնդիրներն առաջացել են դեռ 2010-2018 թվականներին. «Այդպես կոչված «մյուս գիծը» սկսել է աճել ու զարգանալ։ Դա խանգարեց օրինական գծին։ Չգիտեմ՝ դա ինչ է՝ ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող, բայց ինձ համար խանգարող գործոն է»։

Ինչ վերաբերում է վերջին օրերին երթուղու ուշացմանը՝ Պետրոսյանն ընդգծեց, որ պատճառը Կոտայքի մարզի Չարենցավանի հատվածում ընթացող ասֆալտապատման աշխատանքներն էին։

Անրադառնալով Oragir.News-ի հրապարակումներից մեկին, որտեղ անդրադարձ էր կատարվել Կարեն Պետրոսյանի՝ ԱԱԾ նախկին պետ Կառլոս Պետրոսյանի եղբորորդին լինելուն, Պետրոսյանն ասաց․

«Ինչ վերաբերվում է այն հոդվածին, թե իմ հորեղբոր հետ է կապված իմ գիծը սպասարկելը, ապա դա բացարձակ կապ չունի այս գծի հետ, այս գծի շահման հետ։ Ես ուզում եմ՝ կոնկրե՛տ ֆիքսենք, որ իմ հորեղբայրն աշխատանքից դուրս է եկել 2004-ին, իսկ ես այս գիծը շահել եմ՝ 2010-ին։ Երևան-Սևան երթուղու միակ իրավասու սպասարկողը «Ավտոփայլոր» ՍՊԸ-ն է։ Մենք ենք միակ լիցենզավորված, ուղևորափոխադրում իրականացնող ընկերությունը»,- եզրափակեց նա։

Ամենից շատ դիտված

17:58 Ի՞նչ հիմքով է ՔԿ-ն ակնարկում, թե Էմմա Ծառուկյանը դավաճանել է ամուսնուն
09:00 Փաշինյանի հանդեպ հավատը հրաշքներ է գործում. Մանվել Փարամազյանի քրեական գործերը ի չի՞ք դարձան
22:33 Սիրահարված զո՞ւյգ, թե՞ քաղաքական ռեբրենդինգ․ Ալեն Սիմոնյանի և կնոջ «պատահական» կադրերը
18:56 Էկրաններից հեռու, բայց սիրով լի. Անի Քոչարյանը ամուսնու հետ ջերմ հրապարակում է արել
20:14 Իմ մինուճար, իմ կյանքի ամենամեծ սեր. Սուրեն Փահլևանյանի և Յանա Դանիելյանի դուստրը նշում է ծննդյան տարեդարձը
22:56 Էլեն Սաֆարյանը ցույց է տվել նշանածին և ծնողներին. ջերմ ընտանեկան կադրեր
19:51 Ծնվել է դերասան Կարո Հովհաննիսյանի և Սիրանուշ Երիկյանի առաջնեկը
14:02 «Խեղճ» Տիգրան Արզաքանցյանը․ նա հայտարարագրել է 0 դրամական միջոց և 0 դրամի եկամուտ
23:39 Ուկրաինան հшրվածել է ռուսական նավթավերամշակման գործարանին 2,500 կմ-ի վրա. Զելենսկի
20:47 Խելացի երեխաներ են, զարմանալի է, թե ոնց է այդ դեպքը եղել․ Արալեզում զարմացած են

Ձեզ գուցե հետաքրքրի