Ավելին 1 տարի առաջ - 10:11 02-06-2025

Պրոտեինային կոնֆետներ․ առողջ սնո՞ւնդ, թե՞ մարքեթինգային հնարք

Նոր ուսումնասիրությունը կասկածի տակ է դնում պրոտեինային կոնֆետների օգտակարությունը։ Գիտնականները վերլուծել են ավելի քան 1600 նման արտադրանք՝ գնահատելով դրանց սպիտակուցի որակը և սննդային արժեքը։

Պարզվել է, որ որոշ կոնֆետներում սպիտակուցը դժվարամարս է՝ մարսողականությունը կարող է կազմել ընդամենը 47%, հատկապես կոլագենային կամ բուսական սպիտակուց պարունակողների դեպքում։ Հաճախ ավելացվում են նաև բաղադրիչներ, որոնք խոչընդոտում են սպիտակուցի կլանումը՝ նվազեցնելով կարևոր ամինաթթուների հասանելիությունը։

Մասնագետները զգուշացնում են՝ «սպիտակուցով հարուստ» գրությունը հաճախ մոլորեցնում է մարդկանց։ Շատերը, կարծելով, թե ընտրում են առողջ սնունդ, իրականում օգտագործում են գերմշակված և ցածր արժեք ունեցող ապրանք։ Բացի այդ, դրանցից առաջացած փորկապությունն էլ պայմանավորված է վերամշակված բաղադրիչներով։

Ամենից շատ դիտված

22:34 Դաժան ծեծի է ենթարկվել 19-ամյա ժամկետային զինծառայող. իրավապաշտպանն ահազանգում է
00:04 Աննախադեպ որոշում Հայաստանի խորհրդարանական պրակտիկայում. Ռուբինյանը որոշել է սահմանափակել ԶԼՄ-ների մասնագիտական գործունեությունը
10:04 Ձերբակալվել է գրող, հրապարակախոս Արա Նախշքարյանը
13:28 Սոնա Եսայանը պատասխանել է երեխա չունենալու հարցերին
13:53 19.561.949.303 դրամ․ ինչ են ուզում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից
21:32 Երևանի Կենտրոնական գերեզմանատնից գողացել են մոտ 350 հազար դրամ արժողությամբ խնկամանը՝ իր մոմակալներով
22:20 Ինչու ոչ ոք չի մասնակցում Հրազդանի թանկարժեք մայթերի շինմրցույթին․ պարզաբանում
09:55 Առաջիկայում Ռուսաստանում զորահավաք չկա, դրանք ընդամենը սադրանք են. Մեդվեդև
09:05 ՊՆ-ն ընդդեմ «Զինապահի». քանի զոհված ու անհետ կորած զինվոր է թաքցվել
23:13 Զինծառայող Ա. Հ.-ի ծեծի ենթարկվելու վերաբերյալ տեղեկությունները սուտ են. նա զինվորական հոսպիտալ է ընդունվել այլ առողջական խնդրով. ՊՆ