Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է ապրիլի 29-ի միջազգային կարևոր լուրերը:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արձագանքել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ մայիսի 8-ից 11-ը Ուկրաինայում կրակը դադարեցնելու վերաբերյալ հրամանին՝ մեղադրելով նրան միջազգային հանրությանը մշտապես մանիպուլյացիայի ենթարկելու փորձերի մեջ։
«Մենք մարդկային կյանքը գնահատում ենք ամեն ինչից վեր, այլ ոչ թե շքերթները։ Ահա թե ինչու մենք, ինչպես ամբողջ քաղաքակիրթ աշխարհը, համոզված ենք, որ մայիսի 8-ին սպասելու պատճառ չկա։ Հրադադարը պետք է անհապաղ լինի, և ոչ թե ընդամենը մի քանի օրով՝ կոտորածը վերսկսելու համար։ Անհրաժեշտ է անհապաղ, լիարժեք և անվերապահ հրադադար՝ առնվազն 30 օրով, որպեսզի այն լինի ամուր և հուսալի։ Սա իրական դիվանագիտական ջանքերի հիմքը դնելու միակ միջոցն է», - երկուշաբթի երեկոյան իր տեսաուղերձում ասել է Զելենսկին։
Կրեմլն նախօրեին հաղորդել է, որ նախագահ Պուտինն առաջարկել է դադարեցնել պատերազմը մայիսի 8-11 -ը, երբ Եվրոպայում, այդ թվում՝ Ռուսաստանում, հանդիսավոր միջոցառումներ են անցկացվելու Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ։
Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լևիթը, արձագանքելով մայիսի 8-ից եռօրյա հրադադարի մասին ՌԴ նախագահի հայտարարությանը, նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հստակ կերպով հասկացրել է, որ ցանկանում է Ուկրաինայում մշտական, այլ ոչ թե ժամանակավոր հրադադար:
Ֆրանսիայի արտգործնախարարությունը երեքշաբթի Իսրայելի դեսպանատանը մեղադրել է անընդունելի վարքագծի մեջ, երբ դեսպանատունն երկու ֆրանսիական խմբերի, այդ թվում՝ ընտրված պաշտոնյաների արգելել է այցելել Իսրայել՝ նշելով, որ այդ խմբերը «կապված են ահաբեկչական կազմակերպության հետ»։
Երկուշաբթի տարածված հայտարարության մեջ Իսրայելի դեսպանատունը հայտարարել է, որ թույլ չի տա երկիր մուտք գործել Պաղեստինի ապակենտրոնացված համագործակցության ցանցի կամ Ֆրանս-պաղեստինյան համերաշխության ասոցիացիային (AFPS) առնչվող որևէ անձի կամ պատվիրակության, քանի որ նրանք կապված են Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատի հետ։
Ինչպես նշում է Reuters-ը, Ֆրանս-պաղեստինյան համերաշխության ասոցիացիային Միացյալ Նահանգներն ու և Եվրամիությունը ճանաչել է որպես ահաբեկչական խմբավորում։
«Իսրայելը գործում է տեղական և միջազգային օրենքներով սահմանված իր իրավունքի շրջանակում՝ կանխելու իր տարածք այն կազմակերպություններից կազմված պատվիրակությունների մուտքը, որոնք ձգտում են լեգիտիմացնել իր գոյությունը և խաթարել իր անվտանգությունը, - նշել է դեսպանատունը։ -Մենք խրախուսում ենք պատվիրակության ցանկացած անդամի, որը ցանկանում է այցելել Իսրայել, կապ հաստատել Իսրայելի դեսպանատան հետ՝ այնպիսի այց կազմակերպելու համար, որը չի իրականացնի ահաբեկչությանը սատարող կազմակերպությունը»։
Ֆրանսիայի ԱԳՆ-ն ընտրված ֆրանսիացի պաշտոնյաներ ընդգրկող երկու պատվիրակությունների այցի թույլտվությունները չեղարկելու Իսրայելի որոշումը որակել է ցավալի, հակաարդյունավետ և ֆրանս-իսրայելական հարաբերություններին վնասող։ «Ֆրանսիայում Իսրայելի դեսպանատան հրապարակային մեղադրանքները այս միավորումների և ահաբեկչական կազմակերպությունների միջև կապերի մասին անընդունելի են», - հայտարարել է Արտաքին գործերի նախարարությունը։
Գերատեսչությունը Իսրայելին կոչ է արել չեղարկել իր որոշումը։
Մանրամասները՝ տեսանյութում: