Բաքուն մերժում է Մոսկվային, Իրանը՝ Թրամփին, Ուկրաինան կփորձի համոզել ԱՄՆ-ին․ Ամփոփ լուրեր․ արտաքին

Արտաքին Տեսանյութ 1 ամիս առաջ - 21:50 10-03-2025
Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է մարտի 10-ի միջազգային կարևոր լուրերը:

Ուկրաինական կողմը Սաուդյան Արաբիայում կփորձի համոզել ԱՄՆ-ին՝ վերսկսել հետախուզական տվյալների փոխանցումը և ռազմական օգնության մատակարարումը։ Այս մասին հաղորդում է Financial Times-ը՝ վկայակոչելով իրազեկ պաշտոնյաների։
Ըստ լրատվամիջոցի՝ այդ նպատակով Կիևը պատրաստ է առաջարկել Ռուսաստանին՝ դադարեցնել հեռահար հրթիռներով ու ԱԹՍ-ներով հարվածները, ինչպես նաև մարտական գործողությունները Սև ծովում։
Ուկրաինացի պաշտոնյաներից մեկը Financial Times-ին ասել է, որ Կիևը ցանկանում է բարելավել հարաբերությունները Վաշինգտոնի հետ։
Սպասվում է, որ ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչները Ջիդդայում կհանդիպեն մարտի 11-ին։ Ամերիկյան կողմից բանակցություններին կմասնակցեն պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը, Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆ, Ուկրաինայի պատվիրակությունը կգլխավորի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը։
Անցած շաբաթ Վաշինգտոնն դադարեցրեց հետախուզական տվյալների փոխանակումն ու ռազմական օգնությունը Կիևին՝ փորձելով ուժեղացնել ճնշումը Ուկրաինայի նախագահի վրա։ Ուկրաինային ամերիկյան ռազմական օժանդակության կասեցումից մեկ օր անց Զելենսկին հայտարարեց, որ պատրաստ է Թրամփի առաջնորդության ներքո հնարավորինս շուտ սկսել խաղաղության շուրջ բանակցությունները:

Միացյալ Նահանգները պատրաստ է միլիարդավոր դոլարներ ներդնել ու հարստացնել գրենլանդացիներին, ինչպես նաև պատրաստ է Գրենլանդիան ընդունել ԱՄՆ-ի կազմ։ Այս մասին Truth Social սոցկայքում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Ինչպես ես պարզ ասացի Կոնգրեսում իմ ուղերձի ժամանակ, Միացյալ Նահանգները վճռականորեն աջակցում է Գրենլանդիայի ժողովրդի՝ իրենց ապագան որոշելու իրավունքին։ Մենք կշարունակենք ձեզ ապահով պահել, ինչպես որ անում ենք Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր: Մենք պատրաստ ենք ներդնել միլիարդավոր դոլաներ՝ նոր աշխատատեղեր ստեղծելու և ձեզ հարստացնելու համար: Եվ, եթե դուք ցանկանաք, մենք կողջունունենք ձեզ, եթե որոշեք դառնալ մեծագույն ազգի, Ամերիկայի Միացյալ Նահանգների մասը», - գրել է ԱՄՆ նախագահը:
Հիշեցնենք՝ անցյալ տարեվերջին Թրամփն ասել էր, որ Վաշինգտոնին անհրաժեշտ է վերահսկողություն Գրենլանդիայի նկատմամբ: Ի պատասխան՝ Գրենլանդիայի վարչապետ Մութե Էգեդեն ընդգծել էր, որ կղզին չի վաճառվում։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված