Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 17:50 21-04-2025

Լոռիում կառուցվում կամ հիմնանորոգվում է  26 դպրոցի շենք

«300 դպրոց և 500 մանկապարտեզ» ծրագրում ընդգրկված է մարզի 44 դպրոց, որից կառուցվել են արդեն 3-ը (Հագվի, Մեդովկա, Ստեփանավան 3), ընթացքի մեջ են 26-ը։ Նույն ծրագրի շրջանակում է Աքորի գյուղի դպրոցը:

Ապամոնտաժման աշխատանքները գրեթե ավարտված են: Ըստ նախագծի դպրոցի նոր մասնաշենքերը նախատեսվում է կառուցել նույն դպրոցի տարածքում: Դպրոցի գործող 7 մասնաշենքերից 6-ը ապամոնտաժվելու են սկզբում, իսկ 1-ը՝ նոր դպրոցի կառուցումից հետո՝ համաձայն տեխնիկական առաջադրանքի: Նախատեսվում է կառուցել երկհարկ դպրոց։ Բացի երկու հարկերը, դպրոցն կունենա նկուղային մեկ հարկ, որը ծառայելու է նաև որպես ապաստարան:Նոր կառուցվող դպրոցը նախատեսված է 432 աշակերտների համար և բաղկացած կլինի 2 մասնաշենքից։ Նախատեսվում է դպրոցը շահագործման հանձնել 2026 թվականի աշնանը:

Շինարարությանը զուգահեռ շուրջ 250 աշակերտներ դասապրոցեսը շարունակում են դպրոցի մասնաշենքներից մեկում, որը մասնակի վերանորոգվել, կահավորվել , հարմարեցվել երեխաների բնականոն ուսումնական պրոցեսին:

Ամենից շատ դիտված

17:59 Հացավանի դպրոցում տնօրենի թոռը բռնություն է գործադրել աշակերտի նկատմամբ, իսկ տնօրենը կոծկել է ու մեղադրել տուժածին. ահազանգ
18:24 1 ամսից ավելի կա՛մ կանգնած եմ եղել, կա՛մ պառկած, նստելու տեղ չի եղել. Քոչարյանը՝ ՔԿՀ-ի մասին
18:11 Աննան ու Ժաննան, փեղկն ու մեղքը. Հայկ Դեմոյան
14:10 Ադրբեջանի նախաձեռնությամբ իրականացվող «Զանգեզուրի միջանցքը» կապահովի Ադրբեջանի մայրցամաքային մասի և Նախիջևանի միջև անխոչընդոտ կապը. Ալիև
14:04 9-րդ դասարանցիներին հանձնարարում են քրեական ենթամշակույթը խրախուսող ռուսական սերիալ դիտել. Հովհաննես Դանիելյան
11:03 Քաղաքի կառավարման ղեկին հայտնվածները որոշել են` ովքեր ունեն 2010 թ.-ից ցածր մեքենա չեն կարողանա մուտք գործել մայրաքաղաք. Գևորգ Ստեփանյան
19:00 Խորհրդային տարիներին ծնվածների անձնագրերում ԽՍՀՄ պետք է գրեն, ոչ թե Ադրբեջան. Արտակ Բեգլարյան
20:23 Գեղարքունիքի մարզում բախվել են «Hyundai»-ն, «Subaru»-ն և «ՎԱԶ 2107»-ը. կան վիրավորներ
19:36 Ամասիայում՝ նախկին ընդդիմադիրն ընդդեմ նախկին ՔՊ-ականի եղբոր, Աշոցքում՝ ՔՊ-ն առանց մրցակիցների
16:16 Ջրվեժում հայտնաբերվել է դատարանի դահլիճից փախուստի դիմած 34-ամյա տղամարդը