Ներքին Միտք 1 տարի առաջ - 21:13 14-04-2025

Ձախողում․ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրով Տավուշում ընդամենը 2 դպրոցի շենք է կառուցվել

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ձախողում․ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրով Տավուշում ընդամենը 2 դպրոցի շենք է կառուցվել

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցում եմ արել՝ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրով Տավուշի մարզում ո՞ր դպրոցների շենքերն են կառուցվել, հիմնանորոգվել, ո՞ր դպրոցների շենքերն են այժմ կառուցվում։ Մարզպետարանից պատասխանել են, որ այդ ծրագրով կառուցվել, շահագործվում են Գանձաքարի միջնակարգ դպրոցի և Կիրանցի մոդուլային միջնակարգ դպրոցի շենքերը։

Հավելեմ, որ Գանձաքարի դպրոցի շենքը շահագործման հանձնվեց նախատեսված ժամկետից շատ ուշացումով, իսկ Կիրանցի դպրոցն այդպես էլ միջնակարգի կարգավիճակ չստացավ, թեև այդպես էր նախատեսված։

Կիրանցի դպրոցը մնաց հիմնական դպրոց։ Մարզպետարանից հայտնել են նաև, որ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրով Տավուշի մարզում Դովեղի մոդուլային միջնակարգ դպրոցի շենքի կառուցումը դադարեցված է, շինկազմակերպության հետ պայմանագիրը՝ խզված Բագրատաշ՛ենի թիվ 1 միջնակարգ դպրոցի և Լուսաձորի կրթահամալիրում ընթացքի մեջ է առաջին հարկի կառուցումը, Պտղավանի կրթահամալիրում՝ նկուղային հարկի շինարարությունը, Այրումի միջնակարգ դպրոցի նոր շենքի հիմքերում են աշխատանքներ կատարվել, Սևքարի միջնակարգ դպրոցի նոր շենքի համար հողային փոսորակ է սարքվել, շինաշխատանքները դադարեցված են երկրաբանական հետազոտությունների պատճառով, Աղավնավանքի և Նորաշենի կրթահամալիրներում հողային փոսորակներ են սարքվել։

Նախագծային փուլում է գտնվում Գոշի միջնակարգ դպրոցի նոր շենքը,Նավուրի մոդուլային միջնակարգ դպրոցի շենքը գտնվում է հասարակական լսումների փուլում։ Նոր հաստատված դպրոցներից նախագծման փուլում են գտնվում Կոթիի , Արծվաբերդի թիվ 1, Այգեձորի, Նոյեմբերյանի, Կողբի թիվ 1 միջնակարգ դպրոցների և Ոսկեվանի կրթահամալիրի շենքերը»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից