Ներքին 1 տարի առաջ - 14:38 12-04-2025

Հիմնանորոգվել կամ վերանորոգել է 81.2 կմ ճանապարհ․ Լոռու մարզպետը հանդես է եկել հաշվետվությամբ

Մարզխորհրդի հերթական նիստն այսօր կայացավ Ալավերդիում: Մարզպետ Արամ Ղազարյանը հանդես եկավ 2024-ին կատարած աշխատանքների հաշվետվությամբ:

Անդրադառնալով կրթության ոլորտին՝ մարզպետը նշեց,որ «300 դպրոց և 500 մանկապարտեզ» ծրագրում ընդգրկված է մարզի 44 դպրոց:Նույն ծրագրով 2024-ին կառուցվել է 10 մանկապարտեզ և նախակրթարան, ընթացքի մեջ է 16 մանկապարտեզի և նախակրթարանի շինարարությունը։

Գյուղատնտեսության բնագավառին անդրադառնալով մարզպետը նշեց, որ գուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունները 2024թ-ին կազմել են 21 հազ 536 հա: Մարզում առկա է 14 խելացի անասնաշենք, որից 4-ը կառուցման տարբեր փուլերում են, 12 սպանդանոցներ, որից 11-ը գործող են, 87 հակակարկտային կայաններ, 12 սառնարանային տնտեսություններ՝ 615 տոննա հզորությամբ:Մարզի ղեկավարի ներկայացմամբ՝ Լոռու մարզում 2024 թ. քաղաքաշինության ոլորտում իրականացված, ինչպես նաև դեռևս ընթացքի մեջ գտնվող աշխատանքների ընդհանուր ծրագրային արժեքը շուրջ 54 մլրդ դրամ է:

2024թ․ Լոռու մարզում իրականացված ճանապարհաշինական աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է 12.4 մլրդ դրամ: Հիմնանորոգվել կամ վերանորոգել է ընդհանուր 81.2 կմ ճանապարհ:

Ամենից շատ դիտված

21:03 Ցուցադրական այցեր և բացահայտ թափթփվածություն. ինչպես է օրինակ ծառայում Պապիկյանի թիկնապահը
19:25 Մոսկվայում երեկ սկսվել է «Սպայկա»-ի տնօրենի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը
09:12 Ռուսները սահմանափակում են ՀՀ–ում իշխող կուսակցության եկամուտները․ «Հրապարակ»
15:00 20 մլրդ դրամ Հայկ Սարգսյանի պատճառով չի մտնի պետբյուջե
14:25 Քրիստինե Վարդանյանը պետք է լինի վերջին դաշնակցականը. Եղոյանի նյարդային ելույթի ժամանակ իրավիճակն ԱԺ-ում լարվեց
09:00 Իրանը չի բանակցի ԱՄՆ-ի հետ, քանի դեռ չեն կատարվել իր պայմանները
07:14 Տեղյա՞կ է Ժաննա Անդրեասյանը, որ հայ դպրոցականները հայատառ չեն գրում․ «Ժողովուրդ»
18:08 Հայաստանը միտումնավոր մզկիթներում խոզեր, կովեր է պահել՝ մեզ վիրավորելու, նվաստացնելու համար. Ալիև
13:00 Որ հզոր ուժերին է պարտվել Սերժ Սարգսյանը
09:57 Ուկրաինան հարվածել է Սիզրանի նավթավերամշակման գործարանին և Տագանրոգում գտնվող Ozon-ի պահեստին