Մի կարևոր կոմպոնենտ կա ընդդիմադիր էդ ֆորմատի, որ կտրուկ կմեծացներ այդ ֆորմատի հաջողության շանսերը։ Այդտեղ մի կարևոր անձ պակասում էր՝ Կտրիճ Ներսիսյանը։ Որ ինքն էլ էնտեղ ներկա լիներ, պատկերը կլիներ ամբողջական:
Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Փաշինյանը՝ անդրադառնալով ընդդիմության միավորմանը:
«Կարծում եմ՝ ընդամենը օրերի ընթացքում էդ ֆորմատը կարող էր Հայաստանում հեղափոխություն իրականացնել։ Հիմա էլ ուշ չի, եթե էսօր երեկոյան էդ ֆորմատով հավաքվեն, կիրակի երեկոյան արդեն հեղափոխություն կլինի»,-ասել է նա: