Ուղիղ եթեր
Ավելին 32 րոպե առաջ - 13:53 05-11-2026

Երևանում կմեկնարկի «ՌեԱ» անիմացիոն ֆիլմերի 18-րդ միջազգային փառատոնը

Նոյեմբերի 7-14-ը Երևանում կանցկացվի «ՌեԱ» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի 18-րդ միջազգային փառատոնը։ Ծրագրում ընդգրկված են ֆիլմերի ցուցադրություններ, ցուցահանդեսներ և հանդիպումներ ոլորտի մասնագետների հետ։

Այս տարի փառատոնի մրցութային ծրագրում ընդգրկվել է շուրջ 100 աշխատանք՝ ավելի քան 70 երկրից ներկայացված 500 հայտից։

Փառատոնի պաշտոնական պաստառի հեղինակը լիբանանյան ծագմամբ ֆրանսիացի անիմացիոն ռեժիսոր և նկարազարդող Զավեն Նաջարն է։ Պաստառի հիմքում հայկական դիցաբանության թևավոր շուն Արալեզն է, որը խորհրդանշում է վերակենդանացնող ուժը։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված