Ուղիղ եթեր
Ներքին Միտք 1 տարի առաջ - 21:50 10-04-2025

Ադրբեջանը Նիկոլի հետ ապամոնտաժում է Հայաստանը. Միքայել Նահապետյան

Հասարակական գործիչ Միքայել Նահապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իսկ դուք գիտե՞ք, որ «Խաղաղության համաձայնագիր» կոչվող տեքստում կա մի հոդված, որով կողմերը պարտավորվում են դատապարտել ազգամիջյան թշնամանք, խտրականություն, միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ուղղված գոծողություններ, սեպարատիզմ և տեռորիզմ պարունակող կամ դրանք արդարացնող գործողությունները և հայտարարությունները։

Այս դրույթի իրագործման համար Հայաստանում իրականացվելու են տոտալ գրաքննություն, մասսայական բանտարկություններ և կազմակերպությունների փակում։ Որովհետև այս հոդվածը նշանակում է, որ բոլոր նրանք ովքեր կխոսեն

• Որ կար Արցախի Հանրապետություն և այն պիտի շարունակեր լինել
• Որ արցախցիները ունեն ինքնորոշման իրավունք
• Որ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը ագրեսիա էր
• Որ Արևմտյան Ադրբեջանի մասին լոզունգներով Հայաստան գալ ցանկացող ադրբեջանցիները վտանգ են մեր պետականության համար
• Որ Արցախի ղեկավարները քաղբանտարկյալ են ոչ թե հանցագործ
• Որ ՊԲ-ն ինքնապաշտպանական ուժ էր ոչ թե տեռորիստական խմբավորում
• Որ պատերազմը արդար պայքար էր իրավունքների համար ոչ թե հանցավոր ագրեսիա

Ահա այս բոլոր պնդումները քրեականացվելու են ու գրաքննվելու, նման գաղափարներ ունեցող կառույցները արգելվելու են և Նիկոլը դա հիմնավորելու է «թեչէ պատերազմ կլինի» թեզով։

Գուցե դուք կասեք «բայց էդ նույն հոդվածով Արևմտյան Ադրբեջան գաղափարն էլ պիտի արգելվի», իսկ ես կասեմ թե չէ ի՞նչ, Նիկոլը Ադրբեջանին պատերազմով կսպառնա, Ալիևն էլ կգնա ԱզՏՎ-ով կարմիր ցլերի մասին էշություններ կպատմի՞։

Ադրբեջանը Նիկոլի հետ ապամոնտաժում է Հայաստանը` գրագետ ու հաշվարկված, ինքնիշխանության ու խաղաղության սոուսով։ Իսկ մինչ այդ խաղաղության ու ժողովրդավարության ձգտող ժողովուրդը ստանալու է նվաստացում, սպառնալիքներ և դիկտատուրա»։

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
11:24 Ողբերգական դեպք՝ Երևանում․ 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի պատուհանից ու մահացել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
17:28 39 անշարժ գույք, 5 մեքենա և միլիոնավոր դրամների ավանդներ․ ինչ ունի Ամասիայի ՔՊ-ական համայնքապետի ընտանիքը
22:17 «Գյումրի նաշ գորոդ». 102-րդ ռազմաբազայի զինծառայողների մասնակցությամբ բռնության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
21:30 Ռիսկի գնալու արվեստը․ ինչպես նկարչուհի Մարիամ Մանուկյանը հայտնվեց Միլանի ու Փարիզի ցուցահանդեսներում
21:18 Իրանը հայտնել է Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան ԱԹՍ-ի խոցման մասին
23:35 Հայաստանյան ընդդիմադիր ուժերը հավաքվել են մեկ սեղանի շուրջ․ հանրությանը կներկայացնեն ընդհանուր դիրքորոշում