Ուկրաինան չի ճանաչում ԱՄՆ-ի ռազմական օգնությունը որպես վարկ. Զելենսկի
copy image url

Ուկրաինան չի ճանաչում ԱՄՆ-ի ռազմական օգնությունը որպես վարկ. Զելենսկի

Արտաքին 2 ամիս առաջ - 23:50 28-03-2025
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը չի դիտարկում ԱՄՆ-ի կողմից տրամադրված ռազմական օգնությունը որպես վարկ։

«Մենք շնորհակալ ենք աջակցության համար, սակայն դա վարկ չէ, և մենք չենք պատրաստվում այն այդպիսին համարել»,- ընդգծել է Զելենսկին։

Նա նաև հայտնել է, որ Ուկրաինան ստացել է ԱՄՆ-ի հետ կարևոր օգտակար հանածոների վերաբերյալ նոր համաձայնագրի նախագիծ, որը, նրա խոսքով, ամբողջովին տարբերվում է նախկին շրջանակային փաստաթղթից։