Ուղիղ եթեր

Ես վարկ չեմ վերցրել, բայց իմ անունով 2 վարկ են ձևակերպել․ քաղաքացի

Ներքին Տեսանյութ 3 ժամ առաջ - 14:45 13-05-2025
Այսօր՝ մայիսի 13-ին, Կենտրոնական բանկի շենքի դիմաց տեղի է ունեցել քաղաքացիների բողոքի ցույց բանկերում և վարկային կազմակերպություններում աճող խարդախության դեպքերի դեմ։ Ակցիայի մասնակիցները պնդում են, որ իրենց անունով ձևակերպվել են վարկեր՝ առանց իրենց իմացության, իսկ իրավապահ ու բանկային համակարգերը բավարար միջոցներ չեն ձեռնարկում մեղավորներին բացահայտելու և տուժածներին պաշտպանելու համար։

Oragir.News-ը տեղում զրուցեց տուժածներից Թեհմինե Բուռնուսուզյանի հետ։

«Ես վարկ չեմ վերցրել, բայց երկու վարկ են ձևակերպել՝ ընդհանուր 5 միլիոն 300 հազար դրամի չափով։ Դրանք ձևակերպվել են՝ առանց իմ իմացության ու համաձայնության։ Սա զեղծարարություն է, որի զոհն եմ դարձել»,- պատմում է Թեհմինե Բուռնուսուզյանը, պնդելով, որ իր անունով ձևակերպված վարկերն ապօրինի են։

Թեհմինեն նշում է, որ զեղծարարությունները սկսվել են դեռևս 2021 թվականից։ Նրա խոսքով՝ խնդիրն արդեն դառնում է համակարգային։ Սակայն բանկերը որևէ արդյունավետ քայլ չեն ձեռնարկում՝ կանխելու նման դեպքերը։

«Եթե տարիներ շարունակ ոչինչ չի փոխվում բանկերի գործելաոճում, արդյո՞ք նշանակում է, որ բանկերը շահագրգռված են և օգուտ ունեն»,- հարց է բարձրացնում տուժողը և պատմում, որ հունվարի 15-ին զանգահարել են ու ներկայացել որպես բանկի աշխատակից։ Ասել են, որ իր անունով 600 հազար դրամի վարկի հայտ է ներկայացվել։ Երբ նա հերքել է, առաջարկել են չեղարկել վարկը։ «Ես տվել եմ համաձայնությունս չեղարկման համար, ու ինձ հավաստիացրել են, թե արդեն պրոցեսի մեջ է»,- ասում է նա։

Թեհմինեն ասում է, որ չի տրամադրել որևէ անձնագրային տվյալ կամ գաղտնաբառ։ Այդուհանդերձ, վարկերը ձևակերպվել են։ «Շատ են ասում՝ մարդիկ անձնական տվյալներն են փոխանցում։ Ես նման բան չեմ արել։ Իսկ հիմա ինձ ասում են՝ վարկերը սառեցվել են։ Բայց փաստաբանների հետ խորհրդակցելիս պարզեցինք՝ նման հասկացություն չկա։ Կա չեղարկում կամ կասեցում»։

Տուժողը նշում է, որ վճարումներ չի կատարել։ Եղել է դեպք, երբ իրեն գումար են փոխանցել, և այդ գումարն ավտոմատ ուղղվել է վարկի վճարմանը։ Նա հավելեց նաև, որ խնդիրը բարձրաձայնել են Կենտրոնական բանկի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։

«Երբ ասացինք՝ զեղծարարությունները շատացել են, պատասխանեցին՝ ոչ, ընդամենը 0.1 տոկոս աճ է գրանցվել։ Բայց նույնիսկ այդ փոքր տոկոսը մարդիկ են և մենք պահանջում ենք, որ այդ մարդկանց հարցերը լուծվեն»,- եզրափակեց նա։

Ամենից շատ դիտված

23:24 Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով
22:25 Շիրակի մարզի Լեռնուտ, Գետք, Մեղրաշատ, Ողջի, Տուֆաշեն և այլ գյուղերի դպրոցները կփակվեն
22:59 Նրանք կարող են 1-ին դասարան ընդունվել 7 տարին լրանալու դեպքում. Ժաննա Անդրեասյան
16:48 Հոսանքահարման հետևանքով զինծառայող է մահացել․ հայտնի է ինքնությունը
15:04 Հրաշքներ լինում են. Անահիտ Մանուկյանը՝ 2-ամյա Տիգրանի անհետացման մասին
18:32 Նախքան երեխային թույլ կտաք դրսում լինել առանց մեծահասակների, սովորեցրեք ինքնապահովման հմտություններ. Արմեն Մուրադյան
22:45 Ոչ մի օր՝ առանց Արցախի.  Նորայր Դանիելյան․ «Առանց Արցախի՝ չկա Հայաստան, առանց Հայաստանի՝ չկա հայ ազգ»
21:17 Մարդկանց ձեռքը փող չկա. գուկան, ապրանքին կնայեն ու կերթան. վաճառական
23:35 Մայիսի 13-ին լույս չի լինի Երևանի և մարզերի տասնյակ հասցեներում
13:42 Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում․ խոսակցությունների համաձայն՝ ձկնորսներից 1-ը ջրահեղձ է եղել