Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 14:44 19-03-2025

Կառավարության պատճառով մեղուներս սատկեցին, բայց չեմ հուսահատվում. ձորագյուղցի

Երկար տարիներ ՌԴ-ում բնակվող Տարոն Պետրոսյանը նախորդ տարի աշնանը որոշում է հայրենի Ձորագյուղ վերադառնալ: Գյուղում ապրելու, եկամուտ ստեղծելու հույսը կապում է 45 մեղվաընտանիքների հետ, որոնց մեքենայով տեղափոխում է հայրենի գյուղ:

Ռուս-վրացական սամանն անխոչընդոտ անցնելուց հետո, սահմանի հայկական կողմում փաստաթղթային խնդիրների հետ է բախվում ու երկու օր ստիպված լինում սպասել, իսկ այդ ընթացքում շոգից մեղուների կեսից ավելին անկվում են:

Հեռավոր Սիբիրից եկած մեղուները գյուղի պայմաններին արդեն հարմարվել են, իսկ մեղվաբույծը հույս ունի, որ առաջիկա տարիներին կկարողանա վերականգնել կորուստը: Սակայն մի տեսակ վիրավորված է, գյուղում իր զբաղվածության հարց լուծելու ցանկությունը վտանգվում էր մաքսային՝ ինչ-որ անհասկանալի օրենքների պատճառով: Ինչևէ, մեղվաբույծը չի ընկճվել ու մտադիր է ավելացնել մեղվափեթակները:

Ամենից շատ դիտված

22:16 Մահացել է ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի կինը
12:21 Չնայած ցավին՝ նրանք չեն հանձնվում. Գոռ Հակոբյանի հրապարակումը հիվանդասենյակից
22:35 Արման Ծառուկյանն աստղային «շաբաշ» է տվել ամուսնացող զույգին
20:44 Լեհաստանին և Ուկրաինային քաղաքական հակամարտության մեջ ներքաշելը ռազմավարական սխալ է․ Տուսկ
08:25 1 զոհ, 11 վիրավոր. Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Գազել»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը
09:00 Բառարանային «հեղաշրջում»․ ինչպես է ԿԿՀ֊ն սրբագրում վարչապետի ատելության խոսքը
19:05 Ֆրանսիայում ուժեղ շոգի պատճառով 845 դպրոցներ և քոլեջներ կփակվեն
08:35 Ինչո՞ւ Հայաստանը չի արգելում ռուսական որոշ ապրանքատեսակների մուտքը մեր երկիր․ Թաթուլ Հակոբյան
22:43 Ձեր տված յուրաքանչյուր ձայն ինձ համար արժեք է. դա վստահություն է, որը պարտավորեցնում է. Թաթոյան
21:18 Ուշադրություն չենք դարձնում ամերիկյան uպառնալիքներին․ Ղալիբաֆ