ՆԳ նախարարն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը մասնակցել են Ստեփանավանի հրշեջ-փրկարարական նոր կայանի բացմանը
copy image url

ՆԳ նախարարն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը մասնակցել են Ստեփանավանի հրշեջ-փրկարարական նոր կայանի բացմանը

Ներքին 3 ամիս առաջ - 18:53 18-03-2025
Ժամանակակից ստանդարտներին համապատասխան շենքային պայմաններ, տեխնիկական հագեցվածություն, արագ արձագանքման նոր հնարավորություններ. մարտի 17-ին տեղի է ունեցել Ստեփանավանի հրշեջ-փրկարարական նոր կայանի բացման արարողությունը, որին մասնակցում էր ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։

Ինչպես հայտնում են նախարարությունից, արարողությանը ներկա են գտնվել ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը, Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, փրկարար ծառայողներ։

ՆԳ նախարարը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ կառավարությանը՝ Ստեփանավանի հրշեջ-փրկարարական կայանի կառուցման գործում ցուցաբերած օժանդակության համար։ Նա աղետներին դիմակայունության բարձրացման համատեքստում կարևորել է ԱՄՆ գործընկերների հետ շարունակական համագործակցությունը, որի շրջանակում նման հենակետեր են կառուցվել նաև հանրապետության 6 համայնքներում։

Արփինե Սարգսյանը նշել է, որ Ստեփանավանում հրշեջ-փրկարարական կայանի գործարկումը կարևոր նախաձեռնություն է՝ մի կողմից թույլ տալով փրկարար ծառայողներին արտակարգ իրավիճակներում ապահովել արագ արձագանքում՝ լինելով ավելի մոտ մեր հանրությանը, մյուս կողմից՝ արժանապատիվ աշխատանքային պայմաններ ապահովելով հենց ծառայողների համար։

«ՀՀ կառավարությունը աղետների ռիսկի կառավարման տրամաբանության մեջ լիովին նոր ռազմավարական մոտեցումներ է որդեգրել, որոնք մեզ պետք է օգնեն ոչ միայն կենտրոնանալու փրկարարական աշխատանքի վրա որպես արձագանքման կարևոր բաղադրիչ, այլ նաև գալով սկզբից, ըստ էության, գնահատելով առկա ռիսկերը՝ հասկանալ, թե ինչպիսի վաղ ազդարարման համակարգեր կարող ենք ունենալ, հետո գալ դեպի արձագանքումը ու նաև հետաղետային վերականգնումը, ինչը թույլ պիտի տա աղետների ռիսկի կառավարման ցիկլում ավելի արդյունավետ գործել»,-նշել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը:

Նախարարի խոսքով՝ փրկարարի առաքելությունը ապրելու, աշխատելու և ճամփորդելու համար Հայաստանն առավել ապահով դարձնելն է, և այդ համատեքստում կարևոր են թե՛ ծառայությունում ինստիտուցիոնալ փոփոխությունները, թե՛ ստորաբաժանումների նյութատեխնիկական հագեցվածությունը։

Մատնանշելով Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած աղետի հաղթահարման փորձը՝ նախարարը նշել է, որ այն Փրկարար ծառայության օպերատիվ արձագանքման կարողությունները գնահատելու համար առանձնահատուկ օրինակ է։

Արփինե Սարգսյանն անդրադարձել է նաև փրկարարների մասնագիտական կարողությունների շարունակական կատարելագործմանը, մարզում կամավորական հրշեջ-փրկարարական ջոկատի ձևավորմանը։

Նախարարն արձանագրել է, որ ջանք չի կարող խնայվել և չի խնայվում 911 փրկության հեռախոսահամարով դիմողին փրկությունը հնարավորինս արագ հասցնելու համար։

Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի խոսքով՝ «Այս հրշեջ-փրկարարական կայանը Ստեփանավանի և մոտակա համայնքների բնակավայրերի համար հնարավորություն է, որպեսզի արտակարգ իրավիճակներին հնարավոր լինի ավելի արագ արձագանքել»:

Կայանի բացման արարողությանը երգ ու պարով հանդես են եկել «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի սաները։

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը և Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը շրջել են տարածքում, ծանոթացել շենքային պայմաններին, ծառայողների հանգստի և կապի սենյակների հագեցվածությանը, տեխնիկական ու գույքային համալրվածությանը:

Ամենից շատ դիտված

08:45 Ի՞նչ անել, երբ տեղեկություն տարածվի, որ մեզ ճառագայթային ամպ է մոտենում
20:37 Ա՛յ հիստերիկ, ագրեսիվ ոջիլ, այս մարդը նվիրատվություն է անում, որ մարդիկ օգտվեն․ Աննա Հակոբյան
16:09 Գերագույն դավաճանը կատաղում ու հրահանգում է… առգրավվել է Դավիթ Համբարձումյանի մեքենան. Ռուբեն Մելիքյան
16:32 Ոստիկանները Դավիթ Համբարձումյանի զրահապատ մեքենան փորձում են առևանգել անհայտ ուղղությամբ
22:49 Մենք մեր ձևով կպահանջենք արդարություն, և ճշմարտությունը մեր կողմն է․ Սամվել Կարապետյանի որդու տեսաուղերձը
17:02 Փաշինյանը մի չնչին Մելիք Ֆրանգյուլ է, որը չի կարող պայքարի դուրս գալ Լուսավորչի աթոռի դեմ. Մամիջանյան
17:10 Փաշինյանը հայ ժողովրդի հանդեպ գայլի վարքագիծ է ցուցաբերում, իսկ Հայաստանի թշնամիների հանդեպ՝ գառնուկի. Մուրադ Փափազյան
17:39 Կուրբան Բայրամ տոնողներն են թիրախավորում եկեղեցին. մենք չենք ընկրկելու. Էդգար Ղազարյան
22:22 Ո՞վ է պատասխան տալու․ 53 լիտրանոց գազաբալոնը լիցքավորում են 55 լիտր գազով
17:46 Հնարավոր եմ համարում իմպիչմենտի միջոցով հաղթանակի հասնելը. այն սարերի հետևում չէ