Ուղիղ եթեր
Ներքին 42 րոպե առաջ - 19:14 06-11-2026

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնում են, որ նիստի ընթացքում Խորհրդի անդամները քննարկել են մարդու հիմնական իրավունքներին, ազատություններին և պարտականություններին, կուսակցություններին, անկախ և ինքնավար պետական մարմինների գործառույթներին վերաբերող կարգավորումները։

«Խորհուրդը քննարկել է նաև խորհրդի անդամներ Դանիել Իոաննիսյանի և Գրիգոր Առաքելյանի կողմից ներկայացված առաջարկները»,- հայտնում են գերատեսչությունից: