copy image url
Ներքին 1 տարի առաջ - 11:17 24-11-2022

Հայ-ամերիկյան համագործակցության արտացոլում. Աշոցքում շահագործման է հանձնվել հրշեջ-փրկարարական ջոկատի նոր շենքը

Շիրակի մարզի Աշոցք համայնքում շահագործման է հանձնվել թիվ 52 հրշեջ-փրկարարական ջոկատի նորակառույց շենքը:

ԱԻՆ-ից հայտնում են, որ բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը, ԱՄՆ դեսպանության պաշտպանական համագործակցության գրասենյակի ղեկավար, փոխգնդապետ Դանիել Սինգլթոնը, դեսպանատան Երկկողմ համագործակցության գծով սպա մայոր Մայքլ Հայեսը, պատգամավոր Կարեն Սարուխանյանը, Շիրակի մարզպետի տեղակալ Կարեն Մանուկյանը, Աշոցք համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանը, փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը, տեղակալ Կարապետ Մանուկյանը, ԱԻՆ տարբեր ստորաբաժանումների ղեկավարներն ու ծառայողները:

«Լիահույս եմ, որ մեր միջև առկա բարեկամական փոխգործակցությունը կկրի շարունակական բնույթ և վստահորեն կարող ենք փաստել, որ Արտակարգ իրավիճակների նախարարության և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության փոխհարաբերությունների միջև վերջին տարիներին գրանցվել է շարունակական առաջընթաց և զարգացում՝ դրանք բարձրացնելով որակապես նոր մակարդակի:

Հարգելի պարոն Սինգլթոն, վստահ եղեք, որ Ձեր Կառավարության բարյացակամ օգնությունը լիովին հասցեական է և մեկ անգամ ևս իմ երախտագիտության խոսքն եմ հղում Ձեզ, հանձինս Ամերիկայի Կառավարությանը, ինչպես նաև մեր ԱՄՆ գործընկերներին՝ արտակարգ իրավիճակների բնագավառում արդյունավետ համագործակցության համար»,- նշել է նախարար Ա. Փամբուխչյանն իր ելույթում:

Շինաշխատանքներն իրականացվել են ԱՄՆ Եվրոպական հրամանատարության, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ռազմական համագործակցության գրասենյակի և ԱԻ նախարարության աջակցությամբ:

«ԱՄՆ դեսպանատան և ԱՄՆ Եվրոպական հրամանատարության անունից ողջյունում եմ բոլորիդ: Պատիվ է այսօր գտնվել այստեղ, հրշեջ-փրկարարական ջոկատի նոր շենքի բացմանը: Սա Հայաստանի և ԱՄՆ-ի կառավարությունների միջև անվտանգության ոլորտում համագործակցության շրջանակների ընդլայնման ևս մեկ արտացոլումն է:

Ուրախ եմ, որ Արտակարգ իրավիճակների նախարարությունն այժմ ունի ավելի մեծ հնարավորություն այս համայնքի բնակիչների անվտանգությունն ապահովելու համար»,- իր հերթին ասել է փոխգնդապետ Դանիել Սինգլթոնը:

Շինարարությունը մեկնարկել էր 2021 թվականից. Մոտ 700 քառակուսի մետր մակերեսով շենքը կառուցվել է հիմնովին, տարածքը տրամադրվել է համայնքապետարանի կողմից: Ջոկատն ապահովված է անհրաժեշտ գույք տեխնիկայով և կոմունալ բոլոր անհրաժեշտ հարմարություններով։

Ամենից շատ դիտված

21:35 Լոռվա ձորի ծակ պրոֆեսորը. 3 հոգի, 2 հանցանք` Վանաձորի համալսարանից
09:00 Փաշինյանի լեգիտիմության կասկած է ծագել. ո՞վ է փորձել հեռացնել նրան
23:29 Կա՛մ լինում ես ստրուկ, կա՛մ ազատագրվում. ռեժիսորի օգնականն ընդդեմ թատրոնի տնօրենի
13:40 Պապիկյանը Ֆրանսիայից ժամանած հյուրերի հետ ճաշում է «Շերեփ» ռեստորանում․ տեսանյութ
17:00 Ես օդանավակայանում ընդհանրապես ռուս սահմանապահների չեմ էլ տեսել․ Գեղամ Մանուկյան
17:10 Մնացել է շնչելու համար էլ հարկ տանք. Շիրակի խոպանչիների բողոքի ակցիան
22:30 Մեծ շուկա և հնարավորություններ. հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցությունը հեռանկարային է
07:12 Փաշինյանի աջակիցների «Վարդանանք» շարժման հակաեկեղեցական ակցիան դատապարտված է տապալման. Ժողովուրդ
20:21 Հարկվում են բոլորը. քաղաքացու գրպանը մտնելու նոր օրենք է գալիս
22:24 Նիկոլին պատրաստեց Լևոն Տեր-Պետրոսյանը, և հիմա Նիկոլը իր գործը փայլուն անում է. Սուսաննա Էլբակյան