Թաթոյանը գալիս է, ՔՊ–ում դժգոհ են, Սարիկը վտանգ է, բոլորին բռնելու են, ընդդեմ մարզպետների․ Մամուլ

ՔՊ-ում լուռ դժգոհություն է հասունացել Ալեն Սիմոնյանի թքելու և Սամվել Վարդանյանի խոշտանգելու դեպքերով. գրում է Ժողովուրդ օրաթերթը։

Ըստ օրաթերթի՝ Նիկոլ Փաշինյանի Սարիկը սպառնալիք է ՔՊ-ականների համար, եթե Գյումրիում հաղթում է Սարիկ Մինասյանը, ապա մեկնարկելու է ՔՊ-ն քաղաքական 0-ներից մաքրելու գործընթացը։
«Նիկոլ Փաշինյանը փետրվարի 26-ին կգնա խորհրդարան: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նա փակ հանդիպում կունենա ՔՊ խմբակցության պատգամավորների հետ:

Օրաթերթը նաև գրում է․ Էդգար Ղազարյանը միակը չի լինի։ Իշխանությունները ուժայիններին հրահանգ են տվել, որ յուրաքանչյուր ընդդիմադիր գործիչ, կառույցի ներկայացուցիչ, որը կհամարձակվի քննադատել դատական համակարգի ներկայացուցիչներին, խստագույնս կպատժվի։

Հրապարակ օրաթերթը գրում է․ Նիկոլ Փաշինյանը քայլ առ քայլ լիազորություններից զրկում է մարզպետներին։ Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը չի վստահում իր նշանակած մարզպետներին ու որոշել է այդ ռեսուրսն անձամբ կառավարել։

Նիկոլ Փաշինյանը թիմակիցներին հայտնել է՝ վերանայելու է պետական սիմվոլները․ գրում է Հրապարակ օրաթերթը։

Էլեկտրական շարժիչով մեքենաների ներմուծման մի խմբի քվոտան ավարտվելու վրա է. գրում է «Փաստ» օրաթերթը։ Արդյունքում հնարավոր է Հայաստանում էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների գների արհեստական նոր աճ արձանագրվի արդեն գարնանը:

Օրաթերթը նաև գրում է.
Ներքին գործերի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում: Նախագծով նախատեսվում է պարգևատրական զենքերի հատկացման գործընթացը համապատասխանեցնել ստանդարտ ունեցող կանոններին և բացառել երկակի մոտեցումների կիրառումը։
Ըստ օրաթերթի տեղեկությունների՝ առաջիկայում «Ժառանգություն» կուսակցությունը կարող է, այսպես ասած, ռեբրենդինգի ենթարկվել: Առաջիկայում կուսակցության շարքերը կհամալրի Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում