Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 13:54 30-10-2024

Արգիշտի Քյարամյանը հերքում է զոհված զինծառայողի ծնողի օձիքից բռնելու լուրը

Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ մի հրապարակման, ըստ որի՝ զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ քաշքշուկ է եղել և ինքը բռնել է զոհված զինծառայողի ծնողի օձիքից:

Քյարամյանը հերքեց այդ տեղեկությունը՝ մանրամասնելով. «Դրա հետ կապված մի բան կասեմ՝ տեսագրություն կա, հարմար չգտանք այդ տեսագրությունը հրապարակել, բայց կա, մեր այդ սենյակը տեսագրվել է, դրա վերաբերյալ ԱԱԾ-ում նյութեր են նախապատրաստվել, քննիչը եկել է, տեսագրությունը զննել է, զարմացել է»: