Մամուլ 2 տարի առաջ - 08:01 10-11-2023

Իշխանությունը բոլոր հնարավոր միջոցներն օգտագործում է Սամվել Շահրամանյանի «վախը բռնելու» համար. Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Իշխանությունը բոլոր հնարավոր միջոցներն օգտագործում է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի «վախը բռնելու» համար, որպեսզի նա հրաժարվի ոչ միայն քաղաքական պայքարից, այլեւ Արցախի վտարանդի կառավարություն ձեւավորելու մտքից: Չնայած նման գործընթաց մեծ հաշվով չկա` ընդամենը խոսակցություններ, քննարկումներ կան: ՀՀ իշխանություններն ուզում են, որ անգամ «Արցախ» բառը չգործածվի։

Նախօրեին Անդրանիկ Քոչարյանը, ով ղեկավարում է 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովը, ասել է, որ հնարավոր է Շահրամանյանին հրավիրեն հանձնաժողով: Հանձնաժողովի գործունեության ժամկետին դեռ 1 ամիս կա։ Մինչդեռ պատերազմի ժամանակ Շահրամանյանը եղել է ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի, զբոսաշրջության նախարարը եւ կապ չի ունեցել ռազմաճակատի հետ: Քոչարյանն անուղղակիորեն խոստովանել է, որ Շահրամանյանի հարցաքննությունը հանձնաժողովի գործառույթներից դուրս է․ «Պարոն Շահրամանյանին արժե որոշ հարցեր ուղղել՝ կապված 44-օրյա պատերազմից հետո այն իրողությունների հետ, որոնք առնչվում են թե՛ սպառազինությանը, թե՛ հայաթափմանը, թե՛ կապիտուլյացիոն բնույթի այն փաստաթղթերին, որոնք ստորագրվել են»։

Նկատենք, որ Շահրամանյանն էլ դեմ չէ ՀՀ իշխանությունների հետ համագործակցությանը․ երեկ նա դիմել է գլխավոր դատախազին՝ «խնդրանքով», որ «ԱՀ պաշտոնյաների չարաշահումների, թալանի վերաբերյալ հրապարակումները ՀՀ դատախազությունն ընդունի որպես հանցագործության մասին հաղորդումներ եւ քննության առնի օրենսդրությամբ սահմանված կարգով»։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
20:36 ՔՊ-ն գրկաբաց ընդունում է տասովշիկներին՝ վերջիններիս դարձնելով համայնքի ղեկավարի իր թեկնածու
20:22 Էրդողանն ամեն օր Իսրայելը ոչնչացնելու կոչեր է անում. Նեթանյահու
20:52 ԱՄՆ-ում Ռաուլ Կաստրոյին կալանավորելու օրդեր են տվել
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը